ՙՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՄԵԶԱՆՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՚

Արխիվ 12-16

«ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ՄԵԶԱՆՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»


Խորհրդարանական ընդդիմությունը, թեպետ այս շրջանում հանգստանում ու ուժերն է հավաքում, բայց սեպտեմբերին էլ ավելի ակտիվ «հարձակվելու» է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կողմնակիցների վրա: Իսկ մինչ Հայաստանի անդամակցության ստորագրումը, ընդդիմությունն այսօր էլ` ոչնչով չտարբերվելով ամերիկյան եւ եվրոպական որոշ ուժերից, ժամանակ առ ժամանակ շարունակում է կա՛մ չարախնդալ, կա՛մ էլ փոքր ու մեծ խոչընդոտներ ստեղծել` հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը հօդս ցնդեցնելու համար: Արդյոք երկրի շահը չի գիտակցում այսօր խորհրդանական ընդդիմությունը, թե ամերիկյան ու եվրոպական ուժերի ճնշումների արդյուքում չեն կարողանում լիարժեք գնահատել իրավիճակը, «Իրավունքը» պարզեց Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ.


-Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ցանկացած քաղաքական կուսակցություն միշտ մտածում է հաջորդ ընտրություններում իր դիրքերը բարելավելու, ավելի շատ մանդատներ ստանալու մասին: Իշխանությունը միշտ խոցելի է, որովհետեւ նա գործում է, եւ նրա թերությունները երեւում են, ու բնականաբար, նրանց քննադատելը տեսանելի է եւ հեշտ: Իսկ ընդդիմության համար շատ ավելի հեշտ է իշխանության թույլ տված սխալները, սոցիալական լարվածությունը ի ցույց դնելով` դիվիդենտներ շահել: Այս դեպքում, քաղաքական երկխոսություն կամ դիմախոսություն չի կարող լինել դեմոկրատական հասարակական քաղաքացիական հասարակության մեր պատկերացումների տիրույթում: Եթե մի քաղաքական ուժ իրեն ընդդիմություն է հռչակել, ուրեմն` պետք է կարողանա ընդդիմադիր զանգվածի մտքերը, տրամադրությունները շարունակ սպասարկել եւ դրանով իր համար ձայներ ապահովել: Այլապես, եթե նրանք այդ դաշտը չվերցնեն, ուրիշները պետք է գան ու այդ դաշտը վերցնեն: Դրա համար էլ ընդդիմությունը միշտ ձգտում է այդ իշխանությունների սխալների վրա իր քարոզչությունը կազմակերպել եւ ընտրություններում հաջողություններ ակնկալել: Ցավոք սրտի, մեզանում գաղափարական ընդդիմություն չկա: Ընդդիմությունն ընդամենը իշխանության ընդդիմություն է, որովհետեւ թե՛ այսօրվա ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հիմնականում նույն տնտեսական քաղաքականության իրականացնողները պետք է լինեն: Մինչդեռ այսօր ընդդիմությունն իշխանությանն ասում է, թե պարզապես դուք վատ եք իրականացնում, մենք ավելի լավ կիրականացնենք: Կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պիտի հստակ բաժանարար գծեր լինեն, եւ մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունն այն աստիճան պետք է բարձրացնենք, որ նա ընտրություն կատարի ոչ թե, ասենք, լավ կամ վատ խոսողների, այլ գաղափարների միջեւ, թե ով ինչպիսի գաղափարներ է առաջարկում: Մեկն օրինակ, ասում է ազատ շուկայական հարաբերություններ ստեղծենք, մյուսը` կարգավորվող շուկայական, մի երրորդը` կառավարվող շուկայական: Կամ մի ուրիշն ասում է, որ պետք է ամեն ինչ ազատականացնել, մյուսն էլ, թե պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթ, վերջինս էլ կարծում է, որ պետական բաժնեմասը պետք է գերակա լինի տնտեսության հիմնական միջոցներից: Ու հենց սրա մեջ պետք է կարողանա ընտրողը ընտրություն կատարել, եւ եթե խորհրդարան եկած ուժերը արտահայտեն այդպիսի տրամադրություններով ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայները, ապա այստեղ կլինի գաղափարական պայքար: Այլապես այդ գաղափարական պայքարն այսօր մի կողմ է դրվել, եւ պայքար է ծավալվում զուտ իշխանության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Վ. Սաֆարյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք վաղվա տպագիր «Իրավունք-հետաքննություն» հավելվածում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում