ՙՙՙՙԻՆՉ ԵՎՐՈՊԱ, ԵՎՐՈՊԱՆ ՈՐՏԵՂ, ՄԵՆՔ ՈՐՏԵՂ՚

Արխիվ 12-16

ՙԻՆՉ ԵՎՐՈՊԱ, ԵՎՐՈՊԱՆ ՈՐՏԵՂ, ՄԵՆՔ ՈՐՏԵՂ՚


Միշտ էլ հայ մտավորականությունն անտարբեր չի անցել երկրում կատարվող իրադարձությունների կողքով, ավելին` ըմբոստ ու քննադատող հայտարարություններով ու կարծիքներով փորձել է կայունացնել երկրի վիճակը: Սակայն այսօր կարծես ամեն ինչ հակառակն է` մտավորականները լռում ու աչք են փակում յուրաքանչյուր երեւույթի վրա: ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ անհանգստացած է ինչպես այդ, այնպես էլ` երկրի կայունացման համար:

ՙՊԵՏՔ ՉԷ ՎԱՏԱԲԱՆԵԼ ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՍ՚

-Գիտեք մեր ցավը որն է, որ ՀՀ քաղաքացին ու մտավորականը, դժբախտաբար, ազգային, պատիվ հասկացողություն չունեն: Իրենց համար բոլորը նույնն են, էլ չեմ ասում` օտար երկրներն ամեն ինչ անում են, որ երիտասարդներից դա հանեն, որովհետեւ իրենց պետք չէ, որ այս երկրում ապրեն մարդիկ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը: Իսկ մեզ մոտ դա բավականին շատ է: Չնայած, երիտասարդության մեջ տեսնում եմ շատ լավ քաղաքացիներ: Իմիջայլոց, լավ երիտասարդություն ունենք, ուղղակի անգրագետ են, հարկավոր է նրանց կրթել: Ես, որ դասավանդում եմ ինստիտուտում, իմ առաջին դասը սկսում եմ այսպես. ռեժիսոր պատրաստելն ինստիտուտում անհնարին բան է, բայց վստահեցնում եմ, որ բոլորդ կլինեք ձեր երկրի իսկական տերերը: Մարդը պետք է սիրի իր հայրենիքը, հասկանում եմ` անգործ նստած են մարդիկ ու աշխատանք են փնտրում, բայց պետք չէ վատաբանել քո երկիրը, որտեղ ապրում ես: Անընդհատ խոսել ու փնովել չի կարելի, որովհետեւ դա քո մայրն է: Հիմա քո մայրը հիվանդ է, վատ է, ոտքը լավ չէ, չի կարողանում քայլել, ձեռքը կոտրել է, ուրեմն` դու պիտի վատ բաներ ասե±ս նրա հասցեին: Ախր, այդպես չի լինում: Վերջերս ընկերներս գնացել էին Էստոնիա եւ Լատվիա, ասում են` փողոցում տղամարդ չկա, բոլորը երկրից գնացել են Եվրոպա աշխատելու, ամբողջ աշխարհն է հիմա այդ վիճակում: Եթե հայը գնացել է Ռուսաստան աշխատելու, մնացել է այս երկրի քաղաքացին, փող է ուղարկում ընտանիքին, ուրախանում է այս երկրի լավ բաների համար: Մեր երկրում կան մարդիկ, որոնք անընդհատ դժգոհում են: Մեր քաղաքում շատ բան կա, որ կարելի է քննադատել, այնքան բան կա, որ ամեն օր ուզում եմ ասել եւ ասում եմ, եւ անում: Բայց ինչպե±ս կարելի է չնկատել, որ մուտքի դռները ներկել են, գեղեցկացել է, շենքերն են լավացրել... Մեկին ասում եմ` ինչ լավ է, չէ±, որ նստարաններ են դրել, ասում է` բայց դու նկատե±լ ես, որ հատուկ դրել են արեւի տակ... Մեր ժողովուրդը հիվանդ է, որովհետեւ չի վստահում: Դա էլ է հասկանալի, որովհետեւ այնքան ուռոդներ կան, որ շատ դժվար է վստահել իրենց:

ՙՏԻԳՐԱՆԽԶՄԱԼՅԱՆՆԵՐԸ, ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՒՄԻՑ ԵՆ
ՓՈՂ ՍՏԱՆՈՒՄ...՚


-Պարոն Գեւորգյանց, այսօր բոլորը բաժանվել են երկու խմբի, մի մասն ուզում է մտնենք Մաքսային միություն, մյուս մասն էլ` գնանք դեպի Եվրոպա:
- Եվրոպան ծիծաղելի է մեզ համար, ի±նչ Եվրոպա, Եվրոպան որտեղ, մենք որտեղ: Ի±նչ ենք Եվրոպային տալու, եւ Եվրոպան մեզ ինչ միջոցով է բան տալու: Մենք արդեն հասկացանք, որ Եվրոպան ոչ մի բան չի տալիս մեզ:
- Բացի մեր արժեքները քայքայելուց:
- Այո, չի տալիս: Ես եվրոպական արժեքները շատ եմ սիրում ու հարգում, բայց եվրոպական արժեքները փոխվել են, դա այն Եվրոպան չէ: Եվրոպան մատը մատին տվե±ց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մի բան արե±ց, ոչ մի բան, որովհետեւ Եվրոպան եւ բոլոր երկրները մի ստանդարտով են աշխատում, պետք է` կասեն, պետք չէ` չեն ասի: Մեզ համար Եվրոպայի կազմ մտնելը ծիծաղելի է: Հիմա լավ կլիներ, որ չմտնեինք Ռուսաստանի կազմի մեջ, ես գտնում եմ, որ մեր նախագահի կողմից ճիշտ ասվեց, որ մենք առանց պայմանների կմտնենք Մաքսային միություն: Բայց եթե Ղազախստանը պայման է դնում` Ղարաբաղը այսպես կամ այնպես, ուրեմն` չենք մտնի, ինչպես ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել: Պատրաստ ենք էլի շարունակել մեր հարաբերությունները ե°ւ Ռուսաստանի, ե°ւ Վրաստանի, ե°ւ Պարսկաստանի հետ, բայց նախեւառաջ ստիպողական պիտի չլինի եւ չպիտի լինի ի վնաս մեզ: Ղարաբաղը առանձին երկիր է, բայց մեր հարաբերությունների մեջ ոչ մի զորք ու սահման չպիտի լինի: Թե ինչպես կլինի, կտեսնենք ապագայում: Ընդհանրապես աշխարհում շատ ծանր վիճակ է, մենք ուղղակի չենք զգում: Մարդիկ ասում են` Հայաստանից վատ տեղ չկա, նրանք երեւում է` աշխարհով ման չեն եկել: Կարող եմ հաստատ ասել, Հայաստանում բոլոր աֆրիկական, ասիական երկրներից` չհաշված Էմիրաթները, լավ է, ուղղակի մենք պիտի նորմալ մարդիկ դառնանք, լինենք պայքարող, ոչ թե ամեն մի ախմախ բանի համար դուրս գանք փողոց: Ես զզվում եմ այդ կիվիրյաններից, որովհետեւ գիտեմ, թե իրենք ումից են փող ստանում: Էկոլոգներին հարգում եմ, բայց մի խումբ էկոլոգներ կան, որ գիտեմ ումից են փող ստանում եւ սնվում: Ախր, եթե չիմանայի, ուրախ կլինեի: Տիգրանխզմալյանները, ես գիտեմ, ումից են փող ստանում, այ, տեսե°ք, փողը պրծել ա, Խզմալյանը չի խոսում, արդեն չեն խոսում, փող չկա, տվող էլ չկա, հասկանո±ւմ եք, վերջ, լուռ նստել են: Խզմալյանը շնորհքով մարդ է, բայց արվեստագետը պիտի չխորանա քաղաքականության մեջ, որովհետեւ միեւնույնն է` բան չի հասկանալու: Բայց որ գոյություն ունի փող, եւ մենք գիտենք այդ փողը որտեղից է գալիս` միանշանակ է: Օրինակ` մի ստուգված գաղտնիք ասեմ, որ նստում եք տաքսի, վարորդների 30%-ը սկսում են քննադատել երկիրը, իրենք չգիտեն, որ իրենց հետ աշխատում է մի քանի ներկայացուցիչ, ներկայանալով որպես ընդդիմություն, եւ իրենք կարծում են, որ ընդդիմությանն են օգնում, բայց դրանք վարձու մարդիկ են: Ադրբեջանը միլիոններ է ծախսում, գալիս կաշառում է, եւ այդ տաքսիստներն էլ են կաշառքը վերցնում` չիմանալով, որ դրանք հատուկ ծառայության մարդիկ են: Այ, հենց այդպես է կատարվում ամեն ինչ: Եթե Ադրբեջանը կարողանում էր Եվրախորհրդանը կաշառել, էլ ինչի± մասին է խոսքը: Այ, Ազգային կինոկենտրոնը մի ֆիլմ պիտի աներ` Բուլղարիայի հետ` Ղարաբաղյան պատերազմի մասին: Արդեն ամեն ինչ պատրաստ էր, մեկ էլ` Բուլղարիան հրաժարվեց: Ադրբեջանցիք միլիոնավոր դոլարներ ծախսեցին, գնացին ասացին, պիտի չանեք այդ բանը, ինչպես եւ Սաֆարովին ազատեցին: Աշխատում են մարդիկ:

ՙԵՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ՚

-Այս դիվերսանտների մուտքն էլ պատահական չէր:
- Դիվերսանտները պիտի մտնեին, բայց թող հայերն իմանան, որ յուրաքանչյուր, ցավոք սրտի, սպանված հայի համար մենք ոչնչացնում ենք 5 անգամ ավելի: Կարծում եմ` ի վերջո մեր հարեւանները, նույն ադրբեջանցիները, ես լիքը նորմալ տղերք գիտեմ այնտեղ, պիտի ինչ-որ բանի գան: Երեկ ձեռքս էր ընկել իրենց ՙԴեյազը՚. ախր, իրենք իրենց ժողովրդին այնպիսի անհեթեթ բաներ են ասում, այնպես են մեզ ներկայացնում, որ յուրաքանչյուր մարդ, էլ չեմ ասում երիտասարդ, ատում է մեզ: Հիմա պարզվել է` Մեսրոպ Մաշտոցն էլ է ադրբեջանցի, մեր տառերն իրենք են ստեղծել, ամեն ինչ իրենք են արել, իսկ մենք մի հատ Ալավերդի քաղաքի անուն չենք կարողանում փոխել: Ասում են` չենք կարողանում գտնել անվանում, պղինձ դիր անունը, ինչ ուզում ես դիր, բայց փոխիր:
- Օրինակ` Սոս Սարգսյանն իր հեղինակավոր խոսքն ասում էր, ու կշիռ ուներ նրա խոսքը:
- Հիմա, ցավոք սրտի, շատ քիչ մարդ կա, որի խոսքը կշիռ ունի: Դա հասկանալի է, ժամանակ առ ժամանակ ժողովրդի մեջ պակասում է մտավորականությունը, հետո նորից արթնանում, դա ալիքի նման բան է: Ես Սոսի հետ շատ մտերիմ եմ եղել, շատ էինք զրուցում: Արտագաղթի մասին խոսելիս` ասում էր ու ճիշտ էր ասում` 13-րդ, թե 11-րդ դարում մոտ 150 հազար հայ թողեց գնաց Հայաստանից, ստեղծեց Ուկրաինայի գաղութը: Մեկը հարց է տալիս ինչո±ւ են գնացել` սելջուկները հարձակվեցին հայերի վրա: Հետո± ինչ հարձակվեցին, պիտի թողնես գնա±ս: Ինչպես հիմա` անցյալ տարի կարկուտը խփեց, ժողովուրդը բորբոքված դուրս եկավ, թե մենք գնալու ենք այս երկրից: Ինչպե±ս թե գնալու ես, կարկուտը խփել է` դրա համար պիտի գնա±ս: Իմիջիայլոց, նույն դարում սելջուկները հարձակվել էին նաեւ Վրաստանի վրա, բայց այնտեղից մարդ չգնաց: Հայերի համար մեր երկիրը միշտ փոքր է եղել, մենք ձգտում ենք օվկիանոսների, ծովերի, մենք դոնոր ազգ ենք, գնում ենք ուրիշ երկրներում մեր արյունը տալիս ենք: Սխալ է դա, իհարկե, բայց այդպիսի ազգ ենք: Հիշում եմ, երբ եղավ երկրաշարժը, այդ ժամանակ Հոլանդիայում էի, քաղաքի բոլոր անկյուններում դրվեցին մեծ ապակյա տուփեր, փող էին գցում Հայաստանի համար: Իրենց թագուհին 2-րդ օրը ելույթ ունեցավ  ու ասաց` հայերն այն ազգն են, որոնք որ երկրում ապրում են, այդ երկրի իսկական քաղաքացիներն են դառնում, ուրեմն` մենք պետք է իրենց օգնենք: Դա իրոք այդպես է: Հիմա պիտի շենանցնենք մեր երկիրը, ուղղակի, երեւի ինչ-որ նորմալ ծրագիր է պետք մշակել: Ես կողմնակից եմ դիկտատուրայի, պիտի դիկատուրա լինի: Սահակաշվիլին, որին հիմա շատ են քննադատում, դիկտատուրայով ստիպեց, որ լինի դեմոկրատիա: Ընկերս մի լավ բան ասաց` վրացիները վատ են ապրում հայերից, այսօր էլ իրոք այդպես է, բայց իրենք ճիշտ են ապրում` օրենքով, որովհետեւ օրենքով ապրելուց լավ բան չկա:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում