ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՌԴ-ԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՔԱՇԵԼ ՆԱԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՌԴ-ԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՔԱՇԵԼ ՆԱԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՒՄ


Թեեւ Boeing 777 մալայզիական ինքնաթիռի կործանման շուրջ մասնագիտական փորձաքննությունը շարունակվում է, դրա հետ կապված նկատվում են բավականին ՙտարօրինակ՚ դրվագներ, սակայն արդեն կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերն են ներքուստ համոզված, որ ինքնաթիռը խփվել է ուկրաինական զինուժի կողմից: Բայց, իհարկե, դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանին այդ աղետի հիմնական մեղավոր ՙնշանակելու՚ իր քաղաքականությունից:
ԲՈՅԻՆԳԻ ԴԵՊՔՈՎ
ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԻ

Ավելին. չնայած ամերիկյան հետախուզությունն այդպես էլ գոնե մեկ փաստ չներկայացրեց, որը թեկուզեւ մի փոքրիկ ակնարկ կպարունակեր, որ ռուսներն այդ աղետի մեջ ինչ-որ մեղքի բաժին ունեն, սակայն ՌԴ-ին մեղադրող հզոր քարոզարշավը նույն տեմպերով շարունակվում է: Բանը հասել է նրան, որ բրիտանական McCue & Partners իրավաբանական ընկերությունը որոշել է Boeing-ի կործանման հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մի քանի հարյուր միլիոն ֆունտ ստերլինգի դատական հայց ներկայացնել, եւ, բնականաբար, ամերիկյան դատարան: Եվ այս դեպքում էլ, թեեւ մեղադրողներն իրենց համարում են հեղինակավոր իրավաբաններ, սակայն միակ ՙփաստը՚, որ դնում են իրենց մեղադրանքների հիմքում, ամերիկյան հետախուզության կողմից այդպես էլ չներկայացված տեղեկություններն են:
Չնայածª Boeing-ի այս պատմությունը կարելի է համարել ավարտված. ակնհայտ է, որ խնդիրն այն չէ, թե ով է ոչնչացրել ինքնաթիռը. նպատակը ռուսների դեմ համաշխարհային շոու սարքելն էր, դա հաջողությամբ արվեց եւ հիմա կարելի է մտածել նոր շոուների մասին այն հաշվով, որ վերջապես ՌԴ-ն ներքաշվի մեծ պատերազմի մեջ: Եվ եթե հնարավոր չէ դա անել Ուկրաինայում, ապա կարելի է հարվածը տեղափոխել նոր ուղղությամբ:
Այսպիսովª արդեն կարելի է վստահաբար ասել, որ Վաշինգտոնը տվել է նոր թեժ կետ ստեղծելու մեկնարկը: Խոսքը Մերձդնեստրյան չճանաչված հանրապետության մասին է, որտեղ, ինչպես հայտնի է, Մոլդովայի հետ պատերազմի պատճառով դեռ 1992-ից տեղակայված է ռուսական խաղաղարար առաքելությունը:
Եվ ահա օրերս մի կողմից ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, թե հետայսու արգելելու են ՌԴ-ինª իրենց տարածքով ¥որը Ռուսաստանից Մերձդնեստր տանող միակ ճանապարհն է¤ իրականացնել ռուս զինվորականների մատակարարումներըª սկսելով նաեւ Մերձդնեստրի հետ իրենց սահմանի ողջ երկանքով խրամուղի փորելու աշխատանքներ: Մյուս կողմից էլ հենց նույն պահին ամերիկյան Սենատն ընդունեց բանաձեւª պահանջելով ռուսներին դուրս գալ Մերձդնեստրից: Բնականաբարª Մերձդնեստրյան հանրապետությունն էլ միանգամից վերածվեց ՙսեպարատիստների՚, ովքեր պարտավոր են ընդունել Մոլդովայի իշխանությունը: Այս ամենի հետ մեկտեղ Մոլդովան էլ որոշեց առհասարակ արգելել ռուսական հեռուստաալիքներն իր տարածքում:
Ուրվագծվող սցենարն ավելի պարզ է դարձնում այս օրերին ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրված մի նախագիծ, որ նախատեսում է Ուկրաինային եւ Մոլդովային ճանաչել որպես ԱՄՆ-ի ռազմական դաշնակից: Այդ գործընթացն ավարտին հասցնելու պարագայում կստացվի, որ մի կողմից ԱՄՆ-ը հնարավորություն կստանա գործնականում ցանկացած ռազմական գործողություններ իրականացնել իր ՙռազմական դաշնակից՚ երկրների տարածքներում, իսկ այդ երկրների դեմ Ռուսաստանի ցանկացած քայլ կդիտարկվի ուղղված նաեւ ԱՄՆ-ի դեմ: Եվ չմոռանանք, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի դեմ ուղղված ցանկացած քայլ համարվում է ուղղված հենց այդ դաշինքի դեմ: Մյուս կողմից էլª ռուսական մերձդնեստրյան ուժերը կմնան ԱՄՆ-ի երկու ՙռազմական դաշնակցի՚ շրջափակման մեջ: Այսինքնª կա°մ պետք է նրանց դուրս բերել եւ կորցնել Մերձդնեստրը, կա°մ ինչ-որ գործողությունների դիմել, իսկ դա արդեն, ինչպես նշեցինք, վերջնարդյունքում դառնալու է ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ: Եվ նման քայլն է, որ կլուծի ամերիկյան գերխնդիրըª կպարտադրի Եվրոպային` ներքաշվել ռուսների հետ ռազմական բնույթի հակամարտության մեջ, անկախ նրանիցª այդ հակամարտությունը թեժ կլինի, թե ոչ:
Այդ սխեման, եթե ամբողջական տեսք ստանա, ինչ խոսքª Ռուսաստանի համար կստեղծի միգուցե նույնիսկ անլուծելի իրավիճակ: Բայց հարց է, թե ԱՄՆ-ին կհաջողվի± գլուխ բերել այս մեծ օպերացիան: Նախª Մոլդովային եւ Ուկրաինային ՙռազմական դաշնակից՚ ճանաչելն ըստ էության կնշանակի Ռուսաստանին պատերազմի հայտարարություն: Կգնա± Վաշինգտոնն այդ քայլին. իհարկե, դա մի շարք հանգամանքներից է կախված, այդ թվում` թե ինչ ընթացք կստանա ներուկրաինական պատերազմը:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԸ

Նկատի ունենք, որ ՙռազմական դաշնակից՚ ճանաչելը ենթադրում է ժամանակատար գործընթաց, մինչդեռ ուկրաինական պատերազմում Ուկրաինայի համար արդեն իսկ ստեղծվել է չափազանց բարդ իրավիճակ: Այն առումով, որ նախª վարչապեստ Յացենյուկի հրաժարականից հետո ներուկրաինական քաղաքական իրավիճակն է աստիճանաբար վերահսկողությունից դուրս գալիս, որը միայն կսրվի, հաշվի առնելով, որ սպասվում է նաեւ Գերագույն Ռադայի լուծարում: Այս պայթող քաղաքական իրավիճակի ֆոնին ուկրաինական տնտեսությունն է փաստացի կրախային վիճակում, եւ հարց է, թե ամենամոտ ապագայում գրեթե զրոյական բյուջեով ինչպես է Ուկրաինան շարունակելու պատերազմը: Ռազմադաշտում էլ Ռուսաստանի հետ սահմանամերձ հատվածում շրջափակման մեջ հայտնված ուկրաինական մոտ 5 հազարանոց խմբավորումից արդեն գրեթե բան չի մնացել ու արդեն հաշված օրեր անց կարող է դադարել գոյություն ունենալª հնարավորություն տալով Դոնբասի հրամանատարությանըª ազատվող ուժերի հաշվին այլ հատվածներում հարձակողական օպերացիաների անցնել: Եվ, վերջապես, Boeing-ի կործանման հետաքննությունը մոտ ժամանակներս կարող է հիմնավորել ուկրաինական բանակի մեղավորությունը: Ճիշտ է, այս պահին սկսել են առաջ քաշել վարկած, թե ուկրաինացի զիվորականները ուսումնավարժանքների ժամանակ պատահաբար են խփել ինքնաթիռը, այսինքնª նման արդարացմամբ հանդես գալու հող արդեն իսկ փորձում են նախապատրաստել: Սակայն այն փաստի պարագայում, որ Դնեպրոպետրովսկի դիսպետչերներն են Boeing-ին հանձնարարել փոխել ուղղությունն ու մտնել ուկրաինական ՙԲուկ՚-երի հարվածի գոտի, հազիվ թե այդ արդարացումները լուրջ ընկալվեն: Կիեւի համար այս ամբողջական բարդ պատկերն ու սպասվող նոր բարդացումները հաղթահարելու միակ տարբերակը Դոնբասում հնարավորինս արագ հաջողության հասնելն է: Եվ այս առումով պատահական չէ, որ այս օրերին Կիեւը կարծես թե մարտադաշտ է նետել ձեռքի տակ ունեցած գրեթե բոլոր միջոցները: Ռազմական գործողությունների մանրամասները մի կողմ թողնելով` նկատենք միայն, որ Կիեւը փորձում է հնարավորինս արագ երկու ուղղություններից ¥հյուսիսիցª Գորլովկայի հատվածում եւ հարավիցª Շախտյորսկի ուղղությամբ, շրջափակման մեջ առնել Դոնեցկը, որից հետո, հավանաբար, այդ հատվածում ինքնապաշտպանությանը կտրելով մատակարարումներից, ազատված բոլոր ուժերը կնետվեն Լուգանսկի ուղղությամբ, որից հետո հնարավոր կլինի լուծել թուլացած Դոնեցկի հարցը եւս: Ինչքանով դա կհաջողվի, թերեւս ամենամոտ օրերին արդեն պարզ կդառնա: Բայց փաստն այն է, որ այս հարձակումների ընթացքում Կիեւի կորուստներն արդեն իսկ հսկայական են, իսկ ռեզերվների գրեթե բացակայությունը, մեղմ ասած, կասկածի տակ է առնում հաջողության հնարավորությունը:
Ամեն դեպքում, եթե այս օրերին Կիեւին չհաջողվի ռազմաճակատային իրավիճակն արմատապես շուռ տալ իր օգտին, հայտնվելու է հիշատակված նոր սրացումների առաջ: Իսկ այդ իրավիճակում անգամ ԱՄՆ-ի կողմից ՙռազմական դաշնակից՚ հռչակվելն իր էֆեկտը չի տա, հաշվի առնելով, որ եթե ինքնապաշտպանությունն անցնի հակահարձակման, մեծ է հավանականությունը, որ միանգամից կպայթեն Մալոռուսական մյուս բոլոր տարածաշրջանները, ինչին դիմակայելու միջոցներ Կիեւը պարզապես չունի:
Նույն կերպ էլ Մոլդովայում է իրավիճակը թեժացել հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց այդ երկրից գյուղմթերքների ներմուծումը: Այդ քայլը հենց այս սեզոնին, երբ բերքը պետք է վաճառել միակª ռուսական շուկային, արդեն իսկ հակակառավարական բուռն դժգոհություններ է առաջացրել Մոլդովայում: Ընդ որումª առաջիկայում սպասվում են ներպետական ընտրություններ, եւ ներկայիս բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մոլդովական քաղաքականության արեւմտամետ հատվածը իշխանությունը պահպանելու շանսեր գործնականում չունի: Առավել եւս, որ Ուկրաինայի օրինակով հակառուսական պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի մասին ներկայումս ահազանգում են անգամ մոլդովական համեմատաբար չեզոք ուժերը, ինչն սկսել է ընտրազանգվածի շրջանում գրեթե խուճապային տրամադրություններ առաջացնել ՙեվրոպականացման՚ գաղափարախոսության նկատմամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում