Տեսեք ով է եկել:

Արխիվ 12-16

Տեսեք ով է եկել: Վաղուց չէինք տեսել, կարոտել էինք, եւ ահա այս շոգ ու կրակին հայտնվեց ժամանակին խորհրդարանը դղրդացնող եւ ՙհարգելի ռադիոլսողներին՚ դիմող ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ. ՙԲոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մեծ-մեծ խոսում են համակարգային փոփոխությունների մասին, բայց չեն ուզում օգտագործել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցելու հնարավորությունը, կամ իրականում գաղափարական որեւէ հենք չունեն, կամ չեն հավատում, որ այդ հենքի վրա կարող են դիվիդենտներ ստանալ, ձայներ բերել: Գաղափարներ ունեն` թող մասնակցեն սահմանադրական քննարկումներին, ներկայացնեն իրենց նկատառումները` ինչպիսին պիտի լինի պետությունը, կադրային նշանակումներն ինչպես պետք է կատարավեն, հակակշիռների ինչ մեխանիզմներ են գործելու, որպեսզի զանգվածային մասնակցության խնդիրը լուծվի: Եթե այս հարցերի շուրջ տեսակետ չեն ուզում հայտնել, նշանակում է տեսակետ էլ չունեն, ու որպեսզի չերեւա, որ ասելիք չունեն, ասում են` ժամանակավրեպ է՚` Սադոյանի ասածը ճշմարտություն է, բայց մեկը հարցնող լինի` իսկ ինչքա±ն է Սադոյանի քաղաքական կշիռը: Ինչեւէ, սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների արագ տեմպը ողջունելով հանդերձ, այնուամենայնիվ, երեւի թե, Գագիկ Հարությունյանին հորդորենք, որ Արշակ Սադոյանին ձգտեն հեռու պահել այդ քննարկումներից: Թե չէ, մասնակիցների ականջներն են մեղք: Բայց, օրինակ, դաշնակները պետք է Սադոյանից շատ գոհ լինեն. չէ որ իրենց տեսակետն է պաշտպանում, այլ `ոչ թե ՙքառյակի՚:
Որ դաշնակների մասին խոսք գնաց, չենք կարող չհիշատակել մի բավականին զարմանալի ու տհաճ երեւույթի մասին: Օրերս մի խումբ մտերիմներով մտանք դաշնակներին փաստացի պատկանող բացօթյա սրճարաններից մեկը`  պաղպաղակ ուտելու, սակայն զարմանալիորեն դա հարամվեց: Իսկ հարամվելու պատճառն այն էր, որ հանկարծ միացրին ԿՈՆՉԻՏԱՅԻ երգը: Բնականաբար, մենք շտապեցինք հաշիվը փակել եւ հայտնել, որ այդ անասնակերպի երգի պատճառով սրճարանը մեկընդմիշտ մի քանի հաճախորդ կորցրեց, բայց զարմանալին հետեւյալն է. լավ, եթե դա հնչեր ՀՀՇ-ականին, կամ, ասենք, ՙԺառանգականին՚ պատկանող որեւէ սրճարանում, ապա անընդունելի լինելով, հասկանալի կլիներ` ի վերջո եվրաինտեգրիստ են, նամուս-թասիբ չգիտեն ինչ է: Բայց, գրողը տանի, ինչ գործ ունի այդ աղբը դաշնակի սրճարանում...
Գամառջոբա: Հիմնականում ԱՄՆ-ում ապրող, սակայն հաճախ Կիեւ եկող ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ, պարզվում է, Ուկրաինայում հիմնադրել է ՙՎրաստանի ազատագրման շտաբ՚, ուր հավաքում է բոլորին, ում վռնդել են Վրաստանի ուժային կառույցներից: Հավանաբար, գտնվելով Վրաստանից հեռու, Միշիկոն զարմանալիորեն մոռացել է, թե ինչպես 6 տարի առաջ ուտում էր սեփական փողկապը: Բայց հիմիկվա Թբիլիսիում էլ նա դժվար թե երեւա, ու ՙիշխանափոխության՚ նրա բոլոր սպառնալիքները դատարկ խոսք են, որը, եթե բազմապատկենք վրացական պարծենկոտությանը, ապա հասկանալի է, թե ինչ է: Իսկ ինչո±ւ նա չի գա Վրաստան` շատ պարզ պատճառով: Քիչ է, որ հարազատ գլխավոր դատախազությունը նրան մի գլուխ հարցաքննության էր կանչում, հիմա էլ քրեական գործ է հարուցել` ՙԻմեդի՚ հեռուստաընկերության սեփականությունը խլելու եւ այդ հեռուստաընկերությունը փաստացի փակելու համար: Դե, ՙգունավոր հեղափոխության՚ հեռական է լավը:
Իսկ Թուրքիայի վարչապետ ԷՐԴՈՂԱՆԸ զարմանալիորեն պարզվում է, որ բավականին անբախտ է: Երեւի թե, պոլսահայերի հետ շփվելը նրան հայի բախտով է օծել, եւ ահա, երբ հանդիսավորապես պետք է բացվեր Անկարա-Ստամբուլ գերժամանակակից արագընթաց գնացքը, ճանապարհի կեսին գնացքը ոչ միայն կանգ առավ, այլ մալուխները կտրվելու պատճառով Էրդողանը եւ մյուս բարձրաստիճանները կես ժամ չէին կարողանում բացել գնացքի դռները եւ դուրս գալ: Եվ հիմա Թուրքիայի սկանդալային վարչապետը մեղավորներ է փնտրում, թե ում իր այդ կեսժամվա սիմվոլիկ ՙբանտարկության՚ համար իրական բանտ ուղարկի: Դե ինչ, Թուրքիայի առաջին դեմքերի բնավորությունը չի կարող փոխվել` լինեն դրանք սուլթան, նախագահ, վարչապետ կամ եսիմինչ: Նույն կամակոր բռնակալը եղել են, նույնն էլ մնացել են ու կմնան:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում