ՙՙԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ՚. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվ 12-16

ՙԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ՚. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պաշտապանության նախարարության մամլո  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում  հերքեց այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը 6 ժամ  կրակ է բացել սահմանային գոտու գյուղերի` Մովսես, Այգեպար Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: ՙԿրակոցներ հնչել են, բայց ոչ 6 ժամ: Մենք երբեք այդքան ժամ կրակոցներ չենք ունեցել: Գիտեք, ինչպես է: Մի տեղ կարող է 40 րոպե, մի տեղ` 10, մի տեղ 30 րոպե են կրակել: Մենք պատասխանել ենք, լռել են, հետո նորից սկսել են:  Ընդ որում, կրակել են Տավուշի սահմանամերձ հատվածի ուղղությամբ: Որոշ տեղերում պատասխանել ենք, որոշ տեղերում չենք պատասխանել: Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմի մասով չեմ կարող ասել, պետք է հետեւել նրանց մամուլին՚,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է նյութական վնասներին, դրանք հաշվառում են տեղական ինքնակառավարման մարմինները, որից հետո համաձայնեցնում Պաշտպանության նախարարության հետ:
Մամլո խոսնակի խոսքով` այս սեզոնին հայկական կողմում բերքահավաք է, թշնամին փորձում է մեր գյուղացուն չթողնել բերքը հավաքի. ՙԵրբեմն մեր գյուղացուն հանդի կողքին զինվոր ենք տրամադրում, որ աշխատեն՚:
Պրն Հովհաննիսյանի  տեղեկացմամբ` ցերեկը կրակոցներ չեն եղել: ՙՍովորաբար երեկոյան  են կրակում, մեկ էլ` երբ հանդերում գյուղացիները ակտիվ աշխատում են՚,- մանրամասնեց ՊՆ մամլո խոսնակը:
Անդրադառնալով նկուղներում պատսպարվելուն` Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. ՙԷդպիսի  բան չկա, որ անընդհատ նկուղներում լինեն: Ուղղակի, մարդիկ, որ նկուղ ունեն, շատ ժամանակ իջնում են այնտեղ՚:
Մենք կապ հաստատեցինք նաեւ Մովսես եւ Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների` Կամենդատյան Մանվելի եւ Այդինյան Անդրանիկի  հետ: Վերջիններիս խոսքով` բոլոր կրակոցների ժամանակ էլ նյութական վնասներ լինում են: ՙԵս չգիտեմ` հիմա կարեւոր է այդ բնակիչների  հոգեվիճակը, թե± նյութական վնասները՚,- ասաց Կամենդատյան Մանվելը:
Իսկ Մովսես գյուղի գյուղապետ Այդինյան Անդրանիկն էլ մեզ հետ զրույցում եւս հաստատեց` եղել են նյութական վնասներ, իսկ թե կոնկրետ ինչ վնասների  մասին է խոսքը, համայնքի ղեկավարը չմանրամասնեց:
Նշենք, որ համայնքի ղեկավարները մի տեսակ զգուշավոր էին հարցերին պատասխանում այն հիմնավորմամբ, որ չեն ցանկանում ժողովրդի մեջ անհարկի խուճապ տարածել եւ ուրախանալու առիթ տալ թշնամուն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում