ՙՈՒԿՐԱԻՆԱՆ ԽԱՆԳԱՐԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ ԽԱՆԳԱՐԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Նիդերլանդների անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Ուկրաինան վնասել է մալայզիական Boeing-ի կործանման հետաքննությանը` համացանցում հրապարակելով ինքնագիրների տվյալները: Այս մասին իր Twitter-ում գրել է NBC հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Սմիթը:
ՙՎեստի ռու՚-ի հաղորդմամբ, Նիդերլանդների անվտանգության խորհուրդը նշել է, որ տվյալների բացահայտումը չի կարող օգտակար լինել քննության համար եւ չի կարողացել բացատրել, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հայտնվել ուկրաինական կողմի տիրապետության ներքո, քանի որ մինչ ինքնագիրների փոխանցելը ավիացիոն աղետների հետաքննության բրիտանական կազմակերպությանը, դրանց վերծանմամբ ոչ ոք չի զբաղվել:

