«ԵԹԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՉԳՐԵՐ «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ», ՈՒ ՄԵԿԸ ՎԿԱ ԼԻՆԵՐ ԱՅՍ ԴԵՊՔԻՆ, ՀԱՍՏԱՏ ՀԻՄԱ ԿԳՐԵՐ ԱՅՆ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՉԳՐԵՐ «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ», ՈՒ ՄԵԿԸ ՎԿԱ ԼԻՆԵՐ ԱՅՍ ԴԵՊՔԻՆ, ՀԱՍՏԱՏ ՀԻՄԱ ԿԳՐԵՐ ԱՅՆ»

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, երբ մամուլում սկսվեց տեղեկություններ շրջանառվել, որ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում բախում է տեղի ունեցել եկեղեցու հոգեւոր սպասավորների եւ 50 վրաց ազգայնականների միջեւ: Թեպետ առ այսօր պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեսակետներ են հնչում, որ միջադեպը տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա, սակայն սա դարձավ առիթ` խոսելու հայ-վրացական հարաբերությունների մասին: Հատկապես, որ բոլորովին վերջերս Վրաստանը ստորագրեց Եվրաասոցացման պայմանագիրը, իսկ Հայաստանը սահուն քայլերով գնում է դեպի Մաքսային միության  եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցման: Թե ի՞նչ են մտածում կատարվածի մասին վրաց քաղաքական գործիչները, ու ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» պարզեց Վրաստանի նախագահի խորհրդական, հայազգի ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԻՑ.
- Սա դասական օրինակ էր, որ եթե Հովհաննես Թումանյանը չգրեր «Մի կաթիլ մեղրը», ու մեկը վկա լիներ այս դեպքին, հաստատ հիմա կգրեր այն: Նրանք, ովքեր կարծում են, թե սա ծրագրված էր, ապա հետաքրքիր է, ինչպես կընդունեն իրենք, եթե Երեւանում մի հայի կատարած խուլիգանության կամ հանցագործության պատճառով մի ողջ ազգի որակում տան: Եթե մենք այս կատեգորիաներով ենք առաջնորդվում, ուրեմն` մեզ մազոխիստներ կանվանեն, քանի որ ստացվում է, որ բոլորը մեր դեմ են: Հասկանում եմ հայաստանցիների վիճակը, երբ իմացան, թե Թիֆլիսում հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել: Եվ, իհարկե, չեմ ասում, որ խնդիրներ չկան,  բայց այդ խնդիրները մենք պետք է փնտրենք մեր մեջ: Միգուցե, մե՞նք ինչ-որ բան ճիշտ չենք անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում