ՙԵԹԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՉԳՐԵՐ ՙՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ՚, ՈՒ ՄԵԿԸ ՎԿԱ ԼԻՆԵՐ ԱՅՍ ԴԵՊՔԻՆ, ՀԱՍՏԱՏ ՀԻՄԱ ԿԳՐԵՐ ԱՅՆ՚
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, երբ մամուլում սկսվեց տեղեկություններ շրջանառվել, որ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում բախում է տեղի ունեցել եկեղեցու հոգեւոր սպասավորների եւ 50 վրաց ազգայնականների միջեւ: Թեպետ առ այսօր պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեսակետներ են հնչում, որ միջադեպը տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա, սակայն սա դարձավ առիթ` խոսելու հայ-վրացական հարաբերությունների մասին: Հատկապես, որ բոլորովին վերջերս Վրաստանը ստորագրեց Եվրաասոցացման պայմանագիրը, իսկ Հայաստանը սահուն քայլերով գնում է դեպի Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցման: Թե ինչ են մտածում կատարվածի մասին վրաց քաղաքական գործիչները, ու ինչ էր տեղի ունեցել իրականում, ՙԻրավունքը՚ պարզեց Վրաստանի նախագահի խորհրդական, հայազգի ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԻՑ.
- Սա դասական օրինակ էր, որ եթե Հովհաննես Թումանյանը չգրեր ՙՄի կաթիլ մեղրը՚, ու մեկը վկա լիներ այս դեպքին, հաստատ հիմա կգրեր այն: Նրանք, ովքեր կարծում են, թե սա ծրագրված էր, ապա հետաքրքիր է, ինչպես կընդունեն իրենք, եթե Երեւանում մի հայի կատարած խուլիգանության կամ հանցագործության պատճառով մի ողջ ազգի որակում տան: Եթե մենք այս կատեգորիաներով ենք առաջնորդվում, ուրեմն` մեզ մազոխիստներ կանվանեն, քանի որ ստացվում է, որ բոլորը մեր դեմ են: Հասկանում եմ հայաստանցիների վիճակը, երբ իմացան, թե Թիֆլիսում հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել: Եվ, իհարկե, չեմ ասում, որ խնդիրներ չկան, բայց այդ խնդիրները մենք պետք է փնտրենք մեր մեջ: Միգուցե, մե±նք ինչ-որ բան ճիշտ չենք անում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք տպագիր ՙԻրավունքի՚ առաջիկա համարներից մեկում: