ՖԵՄԵՆՈՒՀԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԿԱՑՈՒՅՑԵՐ ԿԱՆԵՆ
Արխիվ 12-16ՖԵՄԵՆՈՒՀԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԿԱՑՈՒՅՑԵՐ ԿԱՆԵՆ
Հարեւան երկրի ՙՌուսթավի-2՚ հեռուստաընկերությունը հաճախ է հայտնվում սկանդալների մեջ: Ժամանակին նրա մեկնաբան Դիմա Օբոլաձեն բանը հասցրել էր միջազգային սկանդալի, երբ Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ հայտարարեց, որ Ռուսաստանը խոզերի երկիր է, իսկ բոլոր ռուսները` խոզ, քանի որ օժանդակում են Պուտինին: Այնուհետ նա Վրաստանի լրագրողական էթիկայի խորհրդի հորդորով հարկադրված եղավ հրապարակավ ներողություն խնդրել:
Սակայն դրանով սկանդալները չավարտվեցին: Վրացական ՙՌուսթավի-2՚ հեռուստաընկերության հաղորդումներից մեկն անդրադարձել է Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստուհիներին: Վերջիններս էլ վրացուհիներին կոչ են արել այս կամ այն խնդրի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտել մերկանալու ձեւով: Հեռուստաընկերության եթերում ՙֆեմենուհիները՚ արագորեն թղթի վրա վրացերեն պաստառ գրեցին ու տեղում ցուցադրեցին, թե ինչպես պետք է արագ մերկանալ եւ ի ցույց հանել պաստառը: Մերկացույցի հեռուստադասը կա, բայց արդյո±ք վրացուհիները կհամարձակվեն դա անել Թբիլիսիի փողոցնեում: Եթե հիշենք, թե գեյ-շքերթի փորձի ժամանակ վրաց հոգեւորականները ինչպես էին եղինջի խրձերի օգնությամբ փախուստի մատնել վրաց գոմիկներին, ապա չպետք է բացառել, որ նույնը կլինի եւ ֆեմենուհիների հետ:
Ա. Ա.

