ՓՈՍՏԱՆՋՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Անցյալ տարի, երբ Զարուհի Փոստանջյանը խրված էր ՙուսման ծարավ՚ գործերի մեջ, ամերիկյան լրտեսական դարբնոցում` Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում (ի դեպ, այդ դպրոցով է անցել նաեւ Վարդան Սիվիլիթասիչը), հոկտեմբերին ՙՖեյսբուքում՚ ծլել էր ՙԶարուհի Փոստանջյան նախագահ՚ էջը, որը, սակայն, աչքի էր զարնել իր պասսիվությամբ: Այդտեղ մասնակից էին դարձել ընդամենը 100 հոգի, այսինքն` դեռ այն ժամանակ հազիվ էր գտնվել ՙԺառանգության՚ 100 անդամ, ովքեր ցանկություն ունեին Զարուհի Փոստանջյանին տեսնել ՀՀ նախագահ: Սակայն հիմա, կարծես թե, այդ 100 հոգին էլ չկան, քանզի այդ էջում վերջին գրառումը դեկտեմբերի 25-ին է, իսկ դրանից հետո, պատկերավոր ասած, էջը պատվել է վիրտուալ մամուռով: Հավանաբար, Փոստանջյանի վերադարձից հետո այլեւս ոչ մի ՙժառանգական՚ չի մնացել, որ ցանկանար այդ ճղճղան տիկնոջը տեսնել երկրի բարձրագույն պաշտոնում: Դե, ուսումնառության ամիսներին կուսակիցների ականջները գոնե մի կերպ դնջացել էին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

