ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐ. ՄԱՇԿԱՅԻՆ ՓՍՈՐԻԱԶԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՂԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ Ինչպես արդեն հայ
Արխիվ 12-16ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐ. ՄԱՇԿԱՅԻՆ ՓՍՈՐԻԱԶԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՂԵՐՆ
ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային փսորիազ:«Իրավունքի» հետ զրույցում Արսենի մայրը`Սվետլանա Խոջոյանն ասաց, որ մաշկային փսորիազի համար նշանակված դեղերը կարծես արդյունք չեն տալիս. «Փսորիազի հետքերը չեն անցնում:Հիմա պիտի փսորիազի համար նախատեսված քսուքներն օգտագործի: Եթե դրանք էլ արդյունք չտվեցին, պետք է պառկի հիվանդանոց` լիակատար բուժում ստանալու համար: Ես ոնց հասկանում եմ` մինչև Արսենը հիվանդանոց չպառկի, լիարժեք չի կարող բուժվել»:
Մոր խոսքով`Արսենի դեղերը վերջացել են, առայժմ դեղերի նոր քանակը չի ստացել: «Հիմա որդիս Հրազդանում է, իբր աշխատում է, բժշկի էլ չենք տարել»,-մանրամասնեց տիկին Սվետլանան:
Բացի առողջական խնդիրներից` ընտանիքը բանկից 600.000 դրամ վարկ է վերցրել, որից փակել է ընդամենը 50.000 դրամը: «Ամեն օր վարկի երաշխավորները գալիս և ջարդում են մեր տան դռները, թե տար վարկը փակիր, որ մենք էլ կարողանանք վարկ վերցնել»,- եզրափակեց Արսեն Խոջոյանի մայրը:
Սոնա Դավթյան

