ԹՈՒՐՔ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում հայերի վրա հարձակվել էին վրացիներ, որի հետևանքով տեղի էր ունեցել ծեծկռտուք: Շատերի բնորոշմամբ այն ծրագրված հարձակում էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի հավատացյալների վրա: Միջադեպը շարունակվում է քննարկվել հայ- վրացական հարաբերությունների համատեքստում, թեև հայ ու վրացի որոշ փորձագետներ կարծում են, որ միջադեպը կենցաղային, ոչ թե էնթիկ բնույթ ունի: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
-Պրն Մելիքյան, թեև վրացի որոշ փորձագետներ հավաստիացնում են, թե կան վրացիներ, որոնք իրենց ագրեսիվ են պահում այն անձանց նկատմամբ, որոնք ազգությամբ վրացի չեն, բայց ազգային խտրականության դրսևորումներ Վրաստանում հիմնականում հայերի հանդեպ են լինում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Պայմանավորված է նրանով, որ մեր համայնքը միասնական չէ: բացի այդ` մեր համայնքը լինելով քրիստոնյա, հանդես է գալիս իր իրավունքների պաշտպանության համար: Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանի կողմից ստորագրված եվրոասոցացման պայմանագիրը ազգային փոքրամասնություններին մեծ իրավունքներ է շնորհում: Վրաստանի բնակչությունը, սակայն, դեռ չի գիտակցում` ինչ փաստաթուղթ է ասոցացման համաձայնագիրը:
-Վրաստանի հայկական համայնքը տեղյա՞կ է, որ ասոցացման համաձայնագիրը մեծ իրավունքներ է ընձեռում իրեն`որպես ազգային փոքրամասնության:
-Այո, գիտեն և հնարավորություն ունեն գալիք ընտրություններում ավելի ակտիվ լինելու և իրենց շահերը պաշտպանող ներկայացուցիչներ ունենալու:
-Վրաստանում գտնվող փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանի խոսքով` հայերն ու վրացիները պետք է զգույշ լինեն սադրանքներից, քանի որ դրանք կարող են օգտագործվել այլ ուժերի կողմից: Ում մասին է խոսքը և ում է ձեռնտու սեպ խրել հայ- վրացական հարաբերություններում:
-Որոշ փորձագետների կարծիքով այս ամենը ձեռնտու է թուրք-ադրբեջանական, իսկ ոմանց խոսքով էլ ռուսական կողմին: Տարիներ շարունակ թուրք- ադրբեջանական որոշ շրջանակների կողմից փորձում են սեպ խրել հայ- վրացական հարաբերություններում:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

