ԿՏՐԵԼ ԵՆ ՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏԸ . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԿՏՐԵԼ ԵՆ ՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏԸ . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպիտակի կործանարար երկրաշարժից անցել է 26 տարի, սակայն հետևանքները առայսօր դեռ իրենց զգացնել են տալիս, թե նյութական թե ֆինանսական առումով: Երկրաշարժի հետևանքով Թամարա Պողոսյանը 15 տարեկանում կորցրեց ծնողներին, բնակարանը և արդեն 26 տարի է`ապրում է վարձով: Տնից տուն տեղափոխվելն իսկական պատուհաս է դարձել ընտանիք ունեցող կնոջ համար: Բնակարան ստանալու ակնկալիքով տիկին Թամարան դիմել է տարբեր պատկան մարմիններին, սակայն ինչպես ասում են ձայն բարբառո հանապատի:
Դժվարությունները, սակայն, սրանով չեն ավարտվում. Թամարա Պողոսյանի որդին`4 ամյա Համլետ Պողոսյանը, ծնվել է թթվածնային քաղցով: Երեխան չի քայլում, չի խոսում, չի նստում, տեսողական խնդիրներ ունի (տեսնում է մի աչքը): Վերականգնողական բժշկական կուրսերի կարիք ունի, սակայն դա բավական թանկ ծառայություն է, որից ընտանիքը չի կարող օգտվել: «Բժիշկների հավաստմամբ երեխաս 90 տոկոսով կարող է քայլել, եթե այդ վերականգնողական կուրսերն անցնի, բայց ֆինանսական հնարավորություն չունեմ դրանցից օգտվելու համար»,- ասաց տիկին Պողոսյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ քիչ չեն եղել դեպքերը, երբ փողոցում են հայտնվել բնակարանի վարձը վճարել չկարողանալու պատճառով:
Բացի 4-ամյա Համլետից` հաշմանդամ է նաև Թամարա Պողոսյանի ամուսինը`Վաղունց Վալերան. «Մի աչքը չկա, դրա փոխարեն պրոթեզ է դրված, որը պիտի փոխվի, սակայն գումար չկա: Դրա պատճառով աչքից թարախ է հոսում, տնային պայմաններով եմ փորձում ինչ-որ բան անել: Բացի աչքից` ամուսնուս երեք մատը կտրած է, աջ ոտքից խնդիրներ ունի բայց այդ վիճակով անգամ եթե հարմար աշխատանքի առաջարկ արվում է, փորձում է աշխատել` օրվա հացը վաստակելու և տան 45.000 դրամ վարձը վճարելու համար»:
Ընտանիքի, այսպես ասած, եկամտի աղբյուրը 4-ամյա հաշմանդամ երեխայի նպաստն է, որն արդեն մի քանի ամիս է, ընտանիքը չի ստանում գրանցում չունենալու պատճառով:
Մանրամասները`տեսանյութերում
Հ.Գ.Շնորհակալություն ենք հայտնում «Էխո» հասարակական կազմակերպությանը մեզ աջակցելու համար:






Սոնա Դավթյան

