ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿՎԱՃԱՌԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ
Արխիվ 12-16ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿՎԱՃԱՌԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ
Ամերիկացի ուսանող Ջեսսի Գրեյնջերը աճուրդի է հանել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի իրեն գրած նամակը, որպեսզի վճարի ուսման վարձը:
Դեռեւս 2011 թվականին Գրեյնջերը նամակ էր գրել Բ. Օբամային , որտեղ պատմել էր իր կյանքի մասին: Պատանու խոսքով` 13 տարեկանում որբացել է, որից հետո սկսել է ընտանիքից ընտանիք գնալ, որոնց մեջ եւ թմրամոլներ եւ հաբերցողներ եւ առանց տանիքի մարդիկ են եղել: Տղան որոշել է փոխել իր կյանքը, որպեսզի վերջում չարժանանա այն ճակատագրին, որին արժանացել են իրեն շրջապատող անձինք:
«Երբ լրացավ իմ 17-ամյակը , ես դուրս եկա տանից մի պայուսակով, որտեղ կային մի քանի գրքեր, որոշ շորեր եւ մահացած մայրիկիս Աստվածաշունչը եւ մեկնեցի «ճանապարհորդության», որը ընդմիշտ փոխեց իմ կյանքը»,-գրել է Ջեսսի Գրեյնջերը Օբամային:
Տղային հաջողվել է Կարոլինայում գտնել ընտանիք, որի շնորհիվ ընդունվել է քոլեջ: Իսկ երբ ընդունվել է համալսարան կանգնել է փաստի առաջ, քանի որ ի վիճակի չի եղել վճարել ուսման վարձը: Այդ ժամանակ նա որոշել է նամակ գրել ԱՄՆ նախագահին, որպեսզի նա օգնի իրեն իրականացելու երազանքը. «Ես քեզ խորհուրդ կտամ ավարտես ուսումը, ես հպարտանում եմ քեզանով»,-պատասխան նամակում գրել է Բարակ Օբաման:
Երեք տարի անց տղան պետք է վճարի ամբողջ ուսման վճարը, որի համար Օբամայի նամակը պատրաստվում է վաճառել 9,5 հազար դոլարով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

