ԿԱՆ ՎՐԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ. ԳԵՈՐԳԻ ԳՎԻՄՐԱՁԵ
Արխիվ 12-16ԿԱՆ ՎՐԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ. ԳԵՈՐԳԻ ԳՎԻՄՐԱՁԵ
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում հայերի վրա հարձակվել էին վրացիներ, որի հետևանքով տեղի էր ունեցել ծեծկռտուք: Շատերի բնորոշմամբ այն ծրագրված հարձակում էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի հավատացյալների վրա: Վրացի ու հայ որոշ փորձագետներ, սակայն, այդ կարծիքին չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի համոզմամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր. այն կենցաղային վեճ էր, որը հետագայում բնորոշվեց որպես էթնիկական կոնֆլիկտ:
Փորձագետ, քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը ևս այն կարծիքին է, որ այս միջադեպը կենցաղային հիմքի վր ա առաջացած և Վրաստանի հայ եկեղեցուն առնչվող կոնֆլիկտն էր:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն էլ իր խոսքում ասաց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը հեռու քսենոֆոբիայից: «Բայց կան վրացիներ, որոնց համար կարևոր չէ` իրենց դիմացինը հայ է, մուսուլման է, թե այլազգի: Եթե դիմացինը վրացի չէ, ապա նա պահում է իրեն այնպես, ինչպես պահում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում: Այսինքն`կան վրացիներ, որոնք ինքնադրսևորվելու կարիք ունեն»: Վրաց փորձագետը ևս կարծում է, որ սա ազգամիջյան կոնֆիլկտ չէ, այն առաջացել է կենցաղային հողի վրա:
Փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանի խոսքով` հայերն ու վրացիները պետք է զգույշ լինեն սադրանքներից, քանի որ դրանք կարող են օգտագործվելնայլ ուժերի կողմից և ձեռնտու լինեն նրանց:
Սոնա Դավթյան

