ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ  ԱՆՈՐՈ՞Շ Է

 

Երեւան քաղաքում` Արամի 9 հասցեում գտնվող շենքում 1917 -1919 թվականներին ապրել է ՀՀ հասարակական գործիչ Արամ Մանուկյանը: Միայն Խորհրդային Միության փլուզումից հետո տան պատին փակցվեց գրություն`վկայելով, որ այդ տանը ապրել է Ա. Մանուկյանը: Խորհրդային տարիներին տան ճակատագիրը անորոշ վիճակում է եղել, որը շարունակվում է նաեւ այսօր ` տան կտուրը ծածկից զրկված է, կանգնած են միայն չորս պատերը բաց պատուհաններով, ներսում աճել են ծառեր, որոնք հասել են մինչեւ երկրորդ հարկի պատուհաններին: Պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր -տնօրեն Տիգրան Պետրոսյանցի խոսքով` 2005 թվականից տունը եւ տան հարակից տարածքը վաճառվել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությանը, որը նրա բնորոշմամբ ,ոչ թ բարեգործական հիմնադրամ է, այլ բիզնես կառույց եւ տարածքը գնել է, որպեսզի այդ տան փոխարեն կառուցի բարձրահարկ շենքեր: «Ոչ բարոյական, որ հայրենասիրական, ոչ էլ որեւ այլ սկզբունքի չի կարող այդ կազմակերպությանն ստիպի, որպեսզի նա շենքը չքանդի`փոխարենը վերակառուցի եւ դարձնի թանգարան»,-ընդգծեց ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ: Ըստ նրա` 2014 թվականի հունվարին մամուլից տեղեկացել է, որ «Գլենդել Հիլզ»-ը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ այլ կազմակերպության հետ, որպեսզի իր գնած տրածքը վերավաճառի: Պատմաբանի տվյալներով, նոր գնորդը մոսկավայաբնակ Սերգեյ Համբարձումյանն է, ով նախկինում հովանավորել է Մատենադարանի նոր շենքի կառուցումը: Տ. Պետրոսյանցը փաստում է`եթե շենքի նոր սեփականատեր դառնա Ս. Համբարձումյանը, գուցե տան ճակատագիրը որոշվի եւ այն վերակառուցվի: «Ցանկացած երկրում կհարգեին եւ կարժեւորեին այն անձնավորությանը ով լուրրջ ներդրում է ունեցել տվյալ երկրի կայացման եւ անկախության համար»,-ավելացրեց Տ. Պետրոսյանը:

Պատմ. գիտ. թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանն էլ անհարժեշտ է համարում, որպեսզի  Արամ Մանուկյանի տունը վերածվի գործչի անունը կրող թանգարանի. «Պետությունը ամրապնդելու համար , հարկավոր է անցյալը եւ մեծերի գործերը արժեւորվեն: Թանգարանը կլինի մի վայր, որտեղ կայցելեն ոչ միայն նրան պատկանող իրերը տեսնելու, այլեւ նրա մասին ֆիլմեր դիտելու »,-նշեց ԱՐՄԵՆ ԱՍՐՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում