ԵՐԲ ՋՐՈՑԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԼԵՀԸ, ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆ, ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՋՐՈՑԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ ԼԵՀԸ, ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆ, ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ

 

Կայացավ «Վարդավառ» միջազգային երիտասարդական առաջին փառատոնը, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու, Կոտայքի մարզպետարանի եւ մի շարք այլ գերատեսչությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: Փառատոնին մասնակցելու էին եկել շուրջ 120 օտարերկրացի երիտասարդ, ովքեր ոչ միայն մի լավ հայկական ավանդական ջրոցի խաղացին Գեղարդի վանքի, ապա Գառնիի տաճարի բակում, այլեւ տաճարի մոտ հանդես եկան համերգային ծրագրով` յուրաքանչյուրը ներկայացնելով իր ազգային երգերից մեկը: Ինչ խոսք, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդները տպավորված էին մեր Վարդավառով, Գառնիի ու Գեղարդի պատմամշակութային շինություններով ու հայաստանյան բնությամբ, ինչի մասին էլ մեծ ոգեւորությամբ խոսեցին «Իրավունքի» հետ:


«ԵԹԵ ՄԵԶ ՄՈՏ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԳԼԽԻՆ ՋՈՒՐ ԼՑՆԵՆ, ՆԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԿԲՂԱՎԻ» (Բելառուս)


Բելառուսից ժամանած ԴԱՇԱՆ, ով առաջին անգամ էր Հայաստանում, նախ խոսեց հայաստանյան տպավորությունների մասին.

- Խենթանալու չափ հաճելի է Հայաստանում, որովհետեւ այստեղ մարդիկ շատ բարի են ու հյուրընկալ: Ընդհանրապես, Հայաստանը հրաշալի երկիր է` իր լեռներով: Ցավոք մեզ մոտ` Բելառուսում, այսպիսի տեսարաններ չկան:

- Իսկ ի՞նչ կասեք Վարդավառի մասին:

-  Այստեղ շատ շոգ է եւ ջրոցի խաղալը հրաշքներ է գործում` հովանալու համար: Ինձ հատկապես դուր է գալիս, որ կարող ես անծանոթ մարդկանց ջրել ու նա չի բղավում քեզ վրա: Մի քիչ տարօրինակ է, բայց շատ հաճելի:

- Նմանատիպ տոնակատարություն կա՞ Բելառուսում:

- Ոչ, մեզ մոտ այսպիսի տոնակատարություն հաստատ չկա: Եթե մեզ մոտ որեւէ մեկի գլխին ջուր լցնեն, նա շատ երկար կբղավեր: Իսկ ընդհանրապես ինչ-որ զվարճալի տոներ նշում են մեզ մոտ երիտասարդները, բայց դրանք այսպիսի մեծ մասշտաբներով չեն իականացվում: Այնպես որ, սա իմ առաջին փորձն էր այսպիսի տոնի մասնակցելու:

-Իսկ երբ Ձեզ սկսեցին ջրել արդյոք սա հայկական խենթություն չհամարեցիք:

- Գետի մոտ նստած էինք ու 4 երեխա սկսեցին մեզ ջրել, մենք ասում էին` «ստոպ», բայց մեզ ոչ ոք չէր լսում: Մի խոսքով, հրաշալի էր…


«ԹԵՊԵՏ ՈՏՔԻՑ ԳԼՈՒԽ ԹԱՑ ԵՄ, ԲԱՅՑ ՀՐԱՇԱԼԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ» (Ուկրաինա)


Իսկ Ռուսաստանից ժամանած ՅՈՒԼՅԱ ԶԱՅՑԵՎԱՆ անկեղծացավ.

-Հրաշալի տրամադրություն ունեմ, թեպետ ոտքից գլուխ թաց եմ: Վարդավառը շատ գեղեցիկ տոն էր ամեն ինչով: Իսկ Գեղարդի վանքն ու Գառնու տաճարն, ուղղակի, հրաշք էին, շատ հավանեցի:

- Առաջին անգա՞մ եք Հայաստանում:

- Այո, բայց մայրս այստեղ է ապրել եւ ես եկա մորս պատմական երկիրը տեսնելու:

- Արդեն հայ ընկերներ հասցրե՞լ եք գտնել:

- Այո, շատ հայ ընկերներ ենք ձեռք բերել, ավելին` նրանք մեզ խոստացել են ցույց տալ ողջ Հայաստանի պատմական եկեղեցիները:

- Դուք եղաք ե՛ւ Գառնիում, եւ Գեղարդում, ո՞րն էր ավելի հոգեհարազատ:

- Բոլորովին տարբեր էին, Գեղարդը շատ գեղեցիկ էր, իսկ Գառնին լրիվ ունիկալ էր, ուղղակի անհամեմատելի է:


«ՋՐՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԵՆՔ ԼԻՆԵՆ ԹԱՐՄ ԵՎ ՓԱՅԼԵՆ ԻՆՉՊԵՍ ԾԱՂԻԿՆԵՐԸ» (Հունգարիա)


Վերջապես գտնվեց մի երկրի ներկայացուցիչ, ում համար նորություն չէր ջրոցի խաղալը: Հունգարիայից ժամանած ԱՆԴՐԱՇ ՎԱՅԱԿԸ, մեզ հետ զրույցում նշեց.

- Հրաշալի տոն է Վարդավառը: Այս շոգին շատ հաճելի է ջրվել մի դույլ սառը ջրով: Ինչ վերաբերում է այս երկրից ստացածս տպավորություններին, պետք է ասեմ, որ հատկապես շատ եմ հավանել հայկական լեռներն ու հին պատմամշակութային շենքերը: Ընդհանրապես, հայերը շատ ուրախ են եւ կենսախինդ: Այս պահին այնպիսի զգացողություն ունեմ, որ երբեք չեմ մոռանա:

- Գառնիո՞վ, թե՞ Գեղարդով էիք ավելի տպավորված:

- Գառնին ինձ ավելի գրավեց, որովհետեւ այստեղի բնության տեսարանը շատ գեղեցիկ է: Իսկ տաճարը հիշեցնում է հունական եկեղեցու: Երբ պատկերացնում ես, որ այն առնվազն հազար տարի առաջ է կառուցվել, յուրահատուկ զգացողություն է պարուրում քեզ: Ինձ ընդհանրապես այստեղ շատ է դուր գալիս:

- Իսկ Վարդավառի պես որեւէ տոնակատարություն կա՞ Հունգարիայում:

- Մենք էլ ունենք այսպիսի տոն, որի ժամանակ ջրում ենք գեղեցիկ աղջիկներին, որպեսզի իրենք լինեն թարմ եւ փայլեն ինչպես ծաղիկները: Այն քրիստոնեական տոն է` իր ժողովրդական ավանդույթներով:


«ՎԱՐԴԱՎԱՌԸ ՑՆՑՈՂ ՏՈՆ Է» (Ուկրաինա)


Ուկրաինայից ժամանած ՄԱՐԳԱՐԻՏԱՆ էլ խոստովանեց, որ առ այսօր չգիտեր, որ այսպիսի տոն կա.

- Սա ուղղակի հրաշալի է: Հատկապես այս շոգ եղանակին  Վարդավառը հենց այն է, ինչ պետք է:

- Այս բովանդակությամբ որեւէ տոն կա՞ Ուկրաինայում:

-Մենք ունենք տոներ, բայց բոլորովին այլ բովանդակությամբ, որը անհամեմատելի է, իսկ Վարդավառը ցնցող տոն է:

- Ի վերջո, հավանեցի՞ք հայկական Վարդավառն` իր ժողովրդական տոնակատարություններով հանդերձ:

- Իրականում, եթե դու հագել ես համապատասխան հագուստ, դա հոյակապ է եւ զվարճալի: Բայց երբ քեզ ջրում են 8-9 անգամ ու մեծ դույլով, մի քիչ մրսում ես… չնայած  ոչինչ հաճելի էր:

- Ըստ Ձեզ, ինչպե՞ս այս կընդունվեր Ուկրաինայում:

- Կարծում եմ, որ ուկրաինացիները նույնպես այսպիսի տոնակատարությունը լավ կընդունեին:

Ի դեպ, օտարերկրացի երիտասարդները կվերադառնան իրենց տները` մի շարք հայկական պարեր սերտած, քանի որ նույնպիսի ոգեւորությամբ ինչպես միմյանց վրա ջուր էին ցողում, այնպես էլ մեծ սիրով շուրջպար էին բռնել` հայկական հնչյունների ներքո:

 

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում