ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆ ԻՆՖԱՐԿՏ ՉԻ ԽՓԵԼ, ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐՆ ԷԼ ՆՈՒՅՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Արխիվ 12-16

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆ ԻՆՖԱՐԿՏ ՉԻ ԽՓԵԼ, ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐՆ ԷԼ  ՆՈՒՅՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Մոտ մեկ ամիս առաջ  երգիչ, երգահան, արցախյան ազատամարտի մասնակից Գուսան Հայկազունը մի խումբ արորդիների հետ մեկնել էր Արևմտյան Հայաստան: Մինչ մեկնելը, երգահանը հայտարարել էր`եթե իրեն Արևմտյան Հայաստանում ինֆարկտ չխփի, լավ է: Բարեբախտաբար, Գուսանը ողջ ու առողջ վերադարձավ մեր պատմական հայրենիքից և սիրով պատասխանեց «Իրավունքի» մի քանի հարցի:

-Գուսան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Արևմտյան Հայաստանից: Արդյոք  պատմական հայրենիքում լինելը ձեզ նոր ստեղծագործական լիցքեր տվեց:

- Շատ ծանր տպավորություններով: Ամբողջ մեր երկիրը թուրքերով ու քրդերով բնակեցված, հատկապես քրդերով: Ես հիմա մի երգ եմ գրում, որտեղ ասում եմ`շներն են տեր կանգնել մեր չքնաղ երկրին: Բնությունը հրաշք է`ամեն տեղ կանաչ, ծովը կապույտ: Մեր պատմական հայրենիքը լավն է, իսկ մենք վատ վիճակում ենք, քանի որ մեր երկրի տերերն այս պահին օտարներն են: Արևմտյան Հայաստանում շրջելիս մտածում եմ`ինչպե՞ս կարելի էր կորցնել այս հրաշք երկիրը, պետք էր այն ատամներով պահել: Ես մեղադրում եմ առաջին հերթին մեր պապերին, որ 1700 տարի կործանեցին մեր երկիրը:

-Ձեզ Արևմտյան Հայաստանում զգում էիք տիրո՞ջ, թե՞ հյուրի հոգեվիճակով:

-Բնականաբար, տիրոջ: Այն, որ Արևմտյան Հայաստանն օտարի տիրապետության տակ է, դա իհարկե, ժամանակավոր է: Էնքան ազգեր են եկել ու գնացել, սա էլ կգնա:

-Այնտեղի քրդերի ու թուրքերի հետ  որևէ շփում ունեցա՞ք,  ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունքը հայերի հանդեպ:

-Ավտոբուսի վարորդը քուրդ էր: Մենք երգում  էինք հայրենասիրական երգեր, որոնց մեջ օգտագործվում էր «թուրք» և «քուրդ» բառերը: Ինքը լավ էլ հասկանում էր, չնայած հակառակն էր ձևացնում: Այնտեղի քրդերն ու թուրքերը մեզ  սիրալիր էին վերաբերվում, քանի որ մեզանից ստանալու ոչ մի բան էլ չունեն: Նրանց կարծիքով` մենք զբոսաշրջիկ  ենք, որից կարելի է եկամուտ ստանալ: Քրդերն իրենց զգում են այնպես, ինչպես իրենց տանը: Արևմտյան Հայաստանում հանդիպեցինք  նաև բացահայտ ու ծպտված հայերի:

Մի բան ևս տեսա Թուրքիայում`այնտեղի բոլոր խանութներում հնչում էր իրենց ազգային, իսկ մեզ մոտ մեծ մասամբ օտար երգեր:

-Ըստ Ձեզ` որքանո՞վ է ճիշտ այն տեսակետը, թե 21-րդ դարի թուրքն ու քուրդը փոխվել է և առաջվանը չէ:

-Նման  բան չկա: Նրանք մտածում են, որ մենք հյուր ենք այստեղ: Նրանք խլել են մեր հայրենիքը` մորթելով մի ժողովրդի: Եվ եթե հիմա մի փոքր տրորենք նրանց ոտքը` հետ վերադարձնենք մեր հայրենիքը, ապա նրանք էլի նույն կերպ կվարվեն մեզ հետ, նույնիսկ ավելի վատ, քանի որ 21-րդ դարում գիտությունն ու տեխնիկան զարգացել են:

-Առաջիկայում ի՞նչ նոր երգերով եք հանդես գալու:

-Մի երգի ստեղծման վրա եմ աշխատում, որտեղ առաջին անգամ իմ ցավի մասին եմ երգում: Երկու երգ գրելու եմ, որով կոչ եմ անելու միավորվել մեր ժողովրդին, հզորանալ:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում