ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԽԼԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԽԼԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընթերցողները կհիշեն, որ օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որտեղ բնակվում են մոտ 100 անօթևաններ և որոնց մեջ կան նաև ազատամարտիկներ (http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18411:2014-07-24-12-04-04&catid=41:lurer&Itemid=57): Ինչպես և խոստացել էինք, այսօր ներկայացնում ենք ազատամարտիկներից մեկի կյանքի պատմությունը: Ինչպես եղավ, որ արցախյան ազատամարտի մասնակիցը հայտնվեց կյանքի հատակում:
Սամվել Մելոյանը գերազանց ավարտել է դպրոցը, ընդունվել, ինչպես այն ժամանակ էին ասում գյուղինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: Աշխատել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին ֆինանսական խնդիրների պատճառով շատերին`այդ թվում նաև Սամվելին, ազատեցին աշխատանքից: Դրանից հետո նա ինքնակամ մեկնեց Արցախ`մարտի դաշտ: Մոտ մեկ տարի կռվել է արցախյան պատերազմում. «1993-ին Ոսկանի ջոկատում եմ եղել, դրանից հետո ինձ տեղափոխեցին գեներալ Իվանյանի մոտ որպես ականանետորդ: Հետո էլ Դրմբոն, այնտեղից էլ Օմարի լեռանցք»:
Թշնամու գնդակից Սամվել Մելոյանը դարձավ հաշմանդամ`կորցրեց ոտքերը և վիրավորվեց աջ ձեռքից: Վիրահատությունները, ցավոք, այդպես էլ չօգնեցին. ձեռքն աշխատում է ընդամենը 20 տոկոսով: Հիվանդանոցում գտնվելիս իմացավ, որ կինը երեխայի հետ հեռացել է տանից` ամուսնուն թողնելով բախտի քմահաճույքին: Սակայն ճակատագրի հարվածները սրանով չավարտեցին.երեք տարի առաջ` մոր մահից հետո, լսեց, որ քույրերը ցանկանում են իրեն ուղարկել ծերանոց`հայրական տունը իրենցով անելու նպատակով:
Մանրամասները` տեսանյութում
շարունակելի
Սոնա Դավթյան

