Լիտվան ևս կարող է ռուս արտիստներին ընդգրկել «սև ցուցակում» 2014-07-28 14:55:00 Տպել Լիտվայի վարչապե
Արխիվ 12-16| Հնարավոր է Լիտվան ևս ռուս արտիստներին ընդգրկի «սև ցուցակում» |
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկևիչյուսը վերջերս նշել է, որ չի բացառում ռուսական էստրադայի որոշ գործիչների՝ երկրում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու հարցի դիտարկումը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հարցում նրանց դիրքորոշման հետ, ինչպես դա արեց հարևան Լատվիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ը որոշում է ընդունել ռուս էստրադային կատարողներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքը Լատվիա արգելել:
Լիտվայի վարչապետը նաև հավելել է, որ ԵՄ անդամ լինելով՝ Լիտվան պատժամիջոցների հարցը կհամաձայնեցնի ԵՄ այլ երկրների հետ և հանդես կգա պատժամիջոցների խստացման օգտին:

