Վրաստանի էներգետիկայի նախարարը երախտագիտություն է հայտնել Հայաստանին 2014-07-28 14:45:00 Տպել Վրաստա
Արխիվ 12-16| Վրաստանի էներգետիկայի նախարարը իր երախտագիտություն է հայտնել Հայաստանին |
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն երախտագիտություն է հայտնել Հայաստանին «Իմերեթի» էլեկտրափոխանցման գծերում խոշոր վթարի ժամանակ էլեկտրաէներգիայի տրամադրման համար:
Կախա Կալաձեն երախտագիտություն է հայտնել «Մեր բարեկամ Հայաստանին» եւ իր հայ գործընկերոջը Վրաստանի տրամադրված մեծ օգնության համար, հաղորդում է civil.ge-ն: Էներգամատակարարումը վերականգնվել է Հայաստանի եւ Թուրքիայից էլեկտրաէներգիայի շտապ ներմուծման արդյունքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի գործնականում ամբողջ տարածքն էներգազրկվել էր: Երկրի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ, պատճառը «Իմերեթի» էներգափոխանցման խոշորագույն 500 կՎտ-անոց գծի անսարքությունն էր:

