Գինեգործության հանձնաժողովը Ղրիմում կղեկավարի Ժերար Դեպարդիեն
Արխիվ 12-16|
Գինեգործության հանձնաժողովը Ղրիմում կղեկավարի Ժերար Դեպարդիեն |
|
Գինեգործության հանրապետական հանձնաժողով ստեղծելու նպատակով ՌԴ պատգամավոր Իգոր Զոտովը դիմել է Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովին:
Ըստ պատգամավորի` նման հանձնաժողով ղեկավարելու համար լավագույն թեկնածու կարող է լինել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, քանի որ նա գինու լավագույն գնահատող է:
Նշվում է, որ Ղրիմի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Պոլյուշկինը հուլիսին հայտարարել էր, որ հանրապետությունում գինեգործության զարգացման համար տրամադրվելու է 310 մլն ռուբլի:

