ՕԳՆԵՆՔ ՍԵՐՅՈԺԱՅԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՔԻՆՎԵԼ
Արխիվ 12-16ՕԳՆԵՆՔ ՍԵՐՅՈԺԱՅԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՔԻՆՎԵԼ
Օգոստոսի 6-ին` ժամը 19:00-ին, ՈՒԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ակումբում տեղի կունենա բարեգործական համերգ. երգելու են «ՀԱՅ ԼԱՈ» խմբի տղաները, ովքեր կկատարեն իրենց հեղինակային երգերը: Միջոցառման ամբողջ հասույթը փոխանցվելու է ՂՇՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻՆ, ով վերջերս վերադարձավ Լիտվայից, ուր մեկնել էր վիրահատության: Փոքրիկն ուներ գլխուղեղի կիստա` հիպոֆիզի ցողունի կիստոզ կրանիոֆարինգիոմա: Այժմ` վիրահատությունից հետո, Սերյոժայի վիճակը լավ է: Սակայն երեխայի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է շտապ պրոտոնային ճառագայթում անցնել: Արդեն կա պայմանավորվածություն Գերմանիայի Մյունխեն քաղաքի նեյրոխիրուրգիական կլինիկաներից մեկի հետ, որտեղ ճառագայթման արժեքը 39.000 եվրո է: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է ԲՈԼՈՐԻՍ հաճելի ժամանցի՝ մեկտեղ նաև ՕԳՆԵԼՈՒ ՍԵՐՅՈԺԱՅԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՔԻՆՎԵԼ:
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:
Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել /098/ 28 22 68, /095/ 057 013:

