«ՏԵՐՅԱՆԻ 130 ԱՄՅԱԿԸ ԿԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊՈԵՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌԻՑ»

Արխիվ 12-16

«ՏԵՐՅԱՆԻ 130 ԱՄՅԱԿԸ ԿԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊՈԵՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌԻՑ»


«Տերյանական պոեզիայի օրերի» հրաշալի պատրվակով շրջեցինք Ջավախքում, թումանյանական Փարվանայի գեղեցկությամբ սքանչացանք ու տերյանական անդորրությամբ համակված Գանձան ճանաչեցինք, մեծն քնարերգուի մանկության տարիների կացարանում եղանք…

Տերյանի հոր՝ գյուղի քահանա Տեր Սուքիասի տունը կառուցվել է 1882 թվականին,  1957-ից գործում է որպես Վահան Տերյանի տուն-թանգարան, հայրական տունը խորհրդային ժամանակշրջանում լրիվությամբ թալանվել էր, երկար որոնումներից հետո միայն որոշակի իրեր վերագտնվեցին: Մի քանի սենյակից բաղկացած տունն այսօր բարեկարգ շինություն է՝ փայտե հատակով, Տերյանի ուղին բնորոշող անձնական առարկաներով, արխիվային լուսանկարներով ու կենսագրական փաստաթղթերով(Տերյանին Երևանում տրված բժշկական տեղեկանքը՝ թոքի ուռուցքի ախտորոշմամբ, Լազարյան ճեմարանի՝ Տերյանին տրված վկայականն իր գնահատականներով):

 

Տուն-թանգարանը բացման տարում` 1957-ին, ունեցել է ընդամենը 530այցելու, 1975-ին` 10427, իսկ 1976-ին` 12130 այցելու: Թանգարանն իր գոյության 50 տարիների ընթացքում տասնյակ հազարավոր այցելուներ է ունեցել. թանգարան է այցելել յուրաքանչյուր ոք, ով ոտք է դրել իր սիրած բանաստեղծի ծննդավայր` Գանձա: Այցելուների գրառումների մատյանից ներկայացնում ենք որոշ նմուշներ.

 

 

 

«Մեծ հարգանքով և անչափ զգացմունքներով այցելեցի Վահան Տերյանի տուն-թանգարան: Տեսա իմ աչքով, ինչպես ինքը` Գանձայի ժողովուրդը,հոգատարությամբ և սիրով, սրբությամբ պահպանում է նրա հիշատակը: Ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը և սովետական բոլոր ժողովուրդները ունենան շատ այդպիսի որդիներ, ինչպիսին էր Վահան Տերյանը»: ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ինձ այնպես է թվացել, որ Տերյանն իմ կյանքի մեջ է մտել սահուն քայլերով, բայց ոչ որպես մութի թև, այլ որպես լույս: 80 տարի առաջ այս տանը ծնվել է հայ պոեզիայի լույսը: Խոնարհվում եմ նրա փառքի առաջ: Շնորհակալ եմ նրա հայրենակիցներին, որ այսպես սրբությամբ պահպանում են Տերյանի մասունքները»: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

«Ամեն անգամ այցելելով Գանձա, հաղորդակցվելով այս սրբավայրերին`անհնար է չվեհանալ ու չվերանալ, չլցվել այն օդով ու կապույտով, որը սնել է Տերյանին ու պարգևել է մեր ժողովրդին անգերազանց քնքշությամբ լցված բանաստեղծություն: Թեև արտաքնապես լռած, բայց մեր հոգում անդադար ու մշտապես ղողանջում են այն եկեղեցու զանգերը, որոնցով շնչավորված ապրել է անմահ Տերյանը և իրենով անմահացրել այս գյուղը, այս քարերը, այս լեռներն ու դաշտերը: Սա ևս մեր սրբատեղերից մեկն է»: ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

«Տերյանը համաշխարհային մեծություն է` ծնված այս փոքրիկ գյուղում: Շնորհակալություն` տուն-թանգարան ստեղծելու համար: Տերյանի ամենամեծ տուն-թանգարանը ժողովրդի սիրտն է»: ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

«Հանճարեղ Տերյանի տուն-թանգարանը թող հայաշունչ մնա հավերժ»: ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ

«Ես ահավոր հուզված եմ հիմա, որովհետև Տերյանը թանկ է շատ մեզ և աշխարհի համար: Կարծես թե ինձ համար հենց երեկ էրՈւ հիմա չկա»: ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Եկող 2014 թվականի «Տերյանական պոեզիայի օրերի» 49-րդ տոնահանդեսով կնշվի ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 130 ամյակը:

«Տերյանի 130 ամյակը կլինի բացառապես պոետական երեկո՝ զուրկ քաղաքական աստառից, կլինի մեծարման և հայ նոր սերնդի դաստիարակության միջոց-օջախ: Ժամանակին տերյանական տոնն ուներ այնպիսի արմատներ, որ մարդկանց բերում էր նույնիսկ Մոսկվայից, Բաքվից, խորհրդային հանրապետություններից, հիմա տերյանական օրվա ձևաչափը կամաց-կամաց փոխում ենք, մեր բոլոր ելույթներին տվել ենք համերգային տեսք ՝ նրան դարձնելով զուտ պոետական միջոցառում»,-  «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշում է Վրաստանի մշակույթի և սպորտի բաժնի ծառայության պետ, ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԸ:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում