«ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ ՃԻՇՏ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»

Արխիվ 12-16

Վ. Սաֆարյան. «ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ ՃԻՇՏ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ»

 

Ուկրաինայում տիրող իրավիճակը օր օրի էլ ավելի ողբերգական է դառնում: Կամաց-կամաց մարում են այս երկրում ժողովրդավարություն ու հումանիզմ ասվածները: Թե որտե՞ղ սխալվեց Ուկրաինան ու ինչո՞ւ է այսօր ինքն իրեն դատապարտում կործանման, «Իրավունքը» պարզեց Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ.

-Պարզապես ժամանակին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոմիության ասոցացման միջեւ ճիշտ չկարողացավ կողմնորոշվել ու ընտրություն կատարել: Բացի այդ  Ուկրաինայի մեծաքանակ արտաքին պարտքը, որը 130 միլիարդ դոլարից ավելի է, Ուկրաինայի նախագահին դրել էր երկընտրանքի առջեւ: Այս առումով մի կողմից բնական կլիներ դաշնակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, որովհետեւ Ուկրաինայի ապրանքները միայն արտահանվում էր Ռուսաստան, իսկ մյուս կողմից Արեւմտյան Ուկրաինայում կային ուժեր, որոնք ավստրոհունգարացիների հետնորդներ են` լեհերի, չեխերի, հունգարացիների, ռումինացիների, եւ այս մարդիկ դժվարությամբ են ինտեգրվել նույնիսկ Խորհրդային ժամանակաշրջանում Խորհրդային համակարգի մեջ: Ստեփան Բանդերան, որը համարվել է եւ հիմա էլ համարվում է Ուկրաինայի ազգային հերոս, ըստ էության, համագործակցում էր ֆաշիզմի հետ: Եվ այսօր, եթե մի երկրի հերոսը դառնում է Ստեփան Բանդերան, բնական է, որ այդ երկրում այդպիսի ուժերը պետք է ամեն ինչ անեին, որպեսզի Ուկրաինան դուրս մնար Եվրասիական տնտեսական համագործակցությունից:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Ներքին եւ արտաքին քաղաքական վերջին գործընթացների մասին Վ.Սաֆարյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք առաջիկա տպագիր «Իրավունք»-ում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում