ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ

Արխիվ 12-16

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ


Գովազդային ոլորտն ուսումնասիրությունների ու հետաքրքիր բացահայտումների ամենագրավիչներից մեկն է: Եթե որոշակի համեմատական պատկերացում տանք, ապա գովազդը կարելի է դիտարկել որպես երկխոսություն վաճառողի ու գնորդի միջև, որտեղ վաճառողն իր մտադրություններն է հայտնում գովազդային միջոցների շնորհիվ, իսկ գնորդը` վերաբերմունք է դրսևորում այս կամ այն կերպ:

Եթե փորձենք  գովազդին ավելի գիտական սահմանում տալ` ապա ըստ էության, մարքեթինգի այն գործիքներից մեկն է, որը միավորում է մարդու գիտակցության վրա ազդեցության տնտեսական, իրավական, հոգեբանական մեթոդները, ինչպես նաև տեղեկացնում է պոտենցիալ օգտատերերին` արտադրանքի, ծառայությունների, նրանց որակի, գնի, արժանիքների, առանձնահատկությունների, արդյունավետության, անվտանգության և այլնի մասին: Այս ամենից ելնելով կարելի է ասել, որ յուրաքանչյուր գովազդ կարճ բովանդակությամբ պետք է միաժամանակ լուծի բազմաթիվ խնդիրներ: Այստեղ է, որ սահմանվում է նաև գովազդի արդյունավետությունը. լավագույն և արդյունավետ է համարվում կարճ, հետաքրքիր, արժանահավատ, հասկանալի, դինամիկ, կրկնվող, կերպարային և յուրահատուկ  գովազդը:

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց գովազդային ոլորտի զարգացմանը, նորարար մոտեցումների կիրառմանն ու կրեատիվ լուծումներ առաջարկեց գովազդային ոլորտի մասնագետներին: Այս զարգացման ընթացքում առանձնահատուկ վերելք ապրեց նաև արտաքին գովազդը, իսկ արտաքին գովազդի տեսակներից` մասնավորապես գովազդը հասարակական տրանսպորտի վրա:

Հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդն ունի մի շարք առավելություններ` փոխոցային ցուցատախտակների հետ համեմատած.

1. Այն շարժական է: Մոբիլության շնորհիվ գովազդը հասանելի է դառնում քաղաքի ցանկացած վայրում: Նույն նպատակին հասնելու համար ահռելի քանակի փողոցային ցուցատախտակներ են անհրաժեշտ, ինչը չափազանց թանկ է` համեմատած  հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդի հետ:

2. Չափազանց մեծ գովազդային մակերես` մինչև 50 մ2, ինչի շնորհիվ կարելի է ստանալ կրեատիվ և արդյունավետ գովազդ: Փողոցային ցուցատախտակները այդ հնարավորությունը չեն ընձեռում:

3. Գովազդի հետ կոնտակտների քանակի և որակի անհամեմատ բարձր ցուցանիշներ թիրախային ամենալայն խմբերի համար:

Վերոնշյալները առավելություններն ընդամենը մի քանիսն են` ամենակարևորները, որ հաշվի են առնվում գովազդատուների կողմից: Շարժական գովազդն ընդհանրապես ամենամասսայականն է համարվում` ընդգրկելով աշխարհագրական մեծ և կարևորը` օգտակար տիրույթ: Ասում են` եթե գնորդի վերաբերմունքը գովազդային «երկխոսության» ընթացքում դրական չեղավ և նա հետաքրքրություն չդրսևորեց, ուրեմն այդ երկխոսությունը չի կայացել, այսինքն` գովազդատուն նպատակին չի հասել: Հետևաբար` ուշադրության կենտրոնում լինելու և ձեր մասին հնարավորինս դիպուկ ու բարձր խոսելու համար ընտրեք արդյունավետ ուղին:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում