ՏԵՐՅԱՆԻ,ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՋԻՎԱՆՈՒ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ`ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆ
Արխիվ 12-16ՏԵՐՅԱՆԻ,ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՋԻՎԱՆՈՒ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ`ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆ
Հուլիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին ջավախահայ բանաստեղծ, բարերար ու գիտնական ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ հարազատները, ընկերները, հայ ու վրացի մտավորականներ, որպեսզի միասին նշեն մեծ բանաստեղծի 75-ամյակը: Հավասու, Տերյանի, Ջիվանու, Դ.Դեմիճյանի եւ այլ վիրահայ մեծերի գործի արժանի շարունակողն էր Օ.Օքրոյանը, ով տարիներ շարունակ կրթել է սերունդներ`նրանց մեջ սերմանելով հայկական ու հայապահպան ոգին: Օքրո Օքրոյանի ստեղծագործությունները եւ ծավալած գործունեությունը բարձր է գնահատվել եւ Հայաստանում եւ Վրաստանում: 2003 թվականից Օքրոյանը մեզ հետ չէ, սակայն իր ազգը նրա բացակայությունը երբեւէ չի զգացել, քանի որ նա միշտ եւ ամենուր ներկա է իր հարուստ պոեզիայով: Բանաստեղծը հաճախ է ասել`եթե Ջավախքում չծնվեի գուցե բանաստեղծ չդառնայի, քանի որ իմ ոգեշնչման աղբյուրը հենց Ջավախքն է :Եվ իզուր չէ, որ նա իր ստեղծագործություններում միշտ սիրով է պատկերում Ջավախք աշխարհը:
ՀՀ Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Օքրոյանի գրականությունը հյուսվում է սիրո շուրջ, ուսումնասիրելով այդ գրականությունը պարզ է դառնում, որ այն ստեղծողը սիրահարված իր երկրին, գյուղին ու գյուղացուն, թշնամանքի նշույլ անգամ չկա մարդկանց հանդեպ. «Իզուր չէ, որ Գյոթեն ասել է, եթե ուզում ես ճանաչել գրողին այցելի նրա Հայրենիք: Գնալով Ջավախք աշխարհ`Դեմիճյանի, Տերյանի հետքերով, տեսնում ենք, որ գեղեցիկի տարածողներից մեկն էլ Օքրո Օքրոյանն է: Նրա պատվիրաններից մեկը`մարդու ու մարդկայինի մեծարումն էր, ուստի պետք է պահպանենք մարդու կողմից ստեղծված գեղեցիկն ու ազգայինը, ոչ թե բառերով, այլ գործով: Հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն արտահայտվում են գրականության միջոցով, որը պետք է ձգտնենք պահպանել »,-նշեց ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ կարեւոր չէ, թե հայ գրողը որտեղ է ծնվել`Լիբանանում թե Ջավախքում, կարեւորն այն է, որ հայ մտավորականը ձեւավորում է հայ ժողովրդի նկարագիրը:
«Շնորհիվ Օ.Օքրոյանի ոսկե սրտի ես այսօր այստեղ եմ`Հայաստանում, որտեղ ինձ շատ հանգիստ եւ թեթեւ եմ զգում: Օքրոյանը այն բանաստեղծն է, ով մշտապես տարածում է իր աստվածային սերը, ես տեսնում եմ թե ինչքան խորն են նրա արմատները Հայերնիքում, որի ապացույցն այն է, որ այսօր այստեղ այսքան մարդ կա: Վրաստանի Գրողների Միությունը բարձր է գնահատում վիրահայ բանաստեղծի գրական ժառանգությունը »,- շեշետեց Վրաստանի գրողների միության նախագահ ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻՆ :
Երեկոյի ընթացքում հայ եւ վրաց արտիսները ընթերցեցին բանաստեղծի տարբեր տարիներին գրված ստեծագործություններից հատվածներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

