ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է. ՀՀ ԱՆ.

Արխիվ 12-16

ՀՈՒԼԻՍԻ 28-Ը ՀԵՊԱՏԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է. ՀՀ ԱՆ.

 

Հուլիսի 28-ը հեպատիտի համաշխարհային օրն է: Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից:

Այսօր արդեն հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա, Բ, Ց, Դ, Ե, Ջ: Ըստ վարակի փոխանցման ուղիների, հեպատիտները լինում են պարէնտերալ, որոնք առողջ օրգանիզմ են թափանցում, փոխանցվում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով և էնտերալ՝ բերանի միջոցով:

Վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի վիրուսները առողջ մարդու օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով՝ սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:
Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են  նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ:
Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում:
ՀՀ-ում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է  1999 թվականից)  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել: Առաջին պատվաստումն իրականացվում է ծննդատանը՝ երեխայի ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում, այնուհետև երեխան պատվաստվում է հնգավալենտ պատվաստանյութ ստանալու շրջանակում:
Հեպատիտ Ց-ով ամեն տարի վարակվում է մոտ 3-4 մլն մարդ: Հեպատիտ Ց-ին հատկապես բնորոշ է քրոնիկ վարակի զարգացումը: Բ և Ց հեպատիտների քրոնիկ ընթացքի դեպքում հաճախ հիվանդության ախտանշանները բացակայում են և մարդիկ,  չիմանալով իրենց հիվանդության մասին, կարող են առողջների համար վարակի աղբյուր դառնալ: Հաճախ հիվանդության նշանները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել են կյանքին սպառնացող բարդություններ՝ լյարդի ցիռոզ և առաջնային քաղցկեղ:
Բ և Ց հեպատիտների փոխանցման հիմնական գործոնը արյունն է և դրան փոխարինող նյութերը:
Ա, Բ, Ց հեպատիտներով վարակման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ վաղ սկսած բուժման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել լյարդի հիվանդությունների ծանր ձևերի զարգացման հավանականությունը:
Բ և Ց հեպատիտների փոխանցման ուղիներին իրազեկ լինելով, յուրաքանչյուր ոք կարող է ապահովագրել իրեն այդ վարակներից` խուսափելով թմրամոլությունից, անկանոն սեռական շփումներից, առանձնացնելով անձնական հիգիենայի առարկաները, պահպանելով անձնական հիգիենայի կանոնները և այլն:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում