ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը` Մայա Վիդմայերը, որոշել է նկարչի մի քանի արժեքավոր ստեղծագործություններ նվիրաբերել Պիկասոյի թանգարանին: Փարիզում գտնվող թանգարանին կնվիրաբերվի նկարչի վաղ շրջանի որոշ նկարներ եւ մի քանի էսքիզներ:
Նկարները թանգարանին կհանձնվի 2015 թվականի հոկտեմբերի 25-ին`թանգարանի բացման օրը, որը հինգ տարի շարունակ վերանորոգվում էր: Իր այս քայլով Վիդմայերը ցանկանում է իր աջակցությունը եւ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիին եւ թանգարանը վարականգնող խմբին, ովքեր ներդրել են բոլոր հնարավորությունները`թանգարանը լավագույնը դարձնելու համար:
Պիկասոյի փարիզյան թանգարանը փակ էր 2009 թվականից , թանգարանի վերանորոգման աշխատանքերը անընդհատ ձգձգվում էին, ինչը առաջացրել էր կոնֆլիկտ նկարչի ժառանգների եւ Ֆրանսիայի ղեկավարության միջեւ: Այդ ամենի արդյունքում էլ թանգարանի ամբողջ ղեկավար կազմը փոխվել է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

