ՆԵՎՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ՆԵՎՐՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է

«Այգ»  հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանն այսօր ի պատասխան «Իրավունքի» հարցին`նևրոզ հիվանդությունը Հայաստանում արդյոք ավելի շատ է տարածված, քան այլ տարածաշրջանի ու եվրոպական երկրներում, մասնագետը բացասական պատասխանեց. մեր երկիրը համեմատաբար լավ վիճակում է: Իսկ պատճառը, ըստ հոգեբանի, այն է, որ եվրոպական շատ երկրներում ամեն ինչ արվում է մարդու կյանքը հեշտացնելու, նրան ազատելու դժվարություններից, որի հետևանքով նա   հաճախ ընտանիքից դուրս չի կարողանում միջավայրին հարմարվել, խոչընդոտներ հաղթահարել, որն էլ նևրոտիկ վիճակի պատճառ է դառնում: Հայաստանում, սակայն, ամեն ինչ հեշտ չի ձեռք բերվում, մարդը հաղթահարում է որոշ դժվարություններ`իր նպատակին հասնելու համար:

Մեր մյուս հարցադրմանը`արդյոք հիվանդությունը երիտասարդացել է, մասնագետը  դրական պատասխանեց`ասելով, որ 30 տարեկան անձինք են արդեն դիմում իրեն նևրոզ հիվանդությամբ: Նևրոզով հակված են ավելի շատ հիվանդանալու  կանայք ու երեխաները: Պատահական չէ, որ կենտրոն են բերվում նևրոզով հիվանդ երեխաներ: «Հիվանդության մասին ճիշտ  պատկերացում ստանալու համար անհրաժեշտ է ուշադրութուն դարձնել տվյալ մարդու ծննդյան, մինչ ծննդյան իրավիճակին: Նևրոզի առաջացման պատճառները հաճախ պետք է փնտրել վաղ շրջանում, հետ գնալ մարդու ծագումնաբանությունը»,-ասաց Ռ. Պողոսյանը:

Որո՞նք են այն ախտանշանները, որոնցից կարելի է հասկանալ` անհատը նևրոզով հիվանդ է, թե ոչ: Մարդու ուժերը ջլատվում են, չի կարողանում կենտրոնանալ, աշխատանքային միջավայրում  իրեն ռեալիզացնել, հաճախ է ինքն իրեն խոսում,  կրծում եղունգները`սրանք են նևրոզի հիմնական ախտանշանները:

Սոցիալական վատ պայմանները նույնպես կարող են նևրոզի պատճառ դառնալ: Հաճախ են  մասնագետին դիմում  նևրոզով հիվանդներ, որոնք ապրել են անապահով ընտանիքում, բայց քիչ չեն դեպքերը, երբ ապահովված ընտանիքում մեծացած  մարդը ևս նևրոզով հիվանդ է քանի որ կոնֆլիկտային լարված իրավիճակ է տանը:

Արդյոք առանց մասնագետի` հնարավոր է հաղթահարել նևրոտիկ վիճակը: «Ժամանակավորապես այո»,- եզրափակեց Ռուբեն Պողոսյանը:

Սոնա Դավթյան

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում