ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾ. «ԵԹԵ ՈՐՈՇՎԻ, ՈՐ ՆԱ ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՎԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄԸ»
Արխիվ 12-16ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾ. «ԵԹԵ ՈՐՈՇՎԻ, ՈՐ ՆԱ ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՎԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄԸ»
Աղմկահարույց բանդայի գործով անցնող ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, և եթե որոշվի, որ նա մեղավոր է, ապա որպես պատիժ պետք է ընտրվի հարկադիր բուժումը: Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Ք. Ամոյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:
Այս մասին iravunk.com- ին հայտնեց Ք. Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:
Նշենք, որ հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել ըստ գործի նյութերի բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

