«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՆՑ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ»

Արխիվ 12-16

«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՆՑ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ»

 

Օրերս Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է երկրում Կոմունիստական կուսակցության լուծարման մասին: Ավելին` նա նշել է, թե հույս ունի, որ Ուկրաինայի խորհրդարանում այլևս Կոմունիստական կուսակցություն չի լինի: Ուկրաինայում ժողովրդավարության այսօրինակ անկման վերաբերյալ Հայաստանի Կոմունիստական կուսակցության եւ Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության Քաղաքական խորհուրդը հանդես է գալիս Կիեւում դե ֆակտո իշխանությունների կողմից երկրի ամենաազդեցիկ ուժերից մեկի` Ուկրաինիայի կոմունիստական կուսակցության գործունեության արգելման փորձերի խիստ դատապարտմամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Կիևյան խունտան արդեն քանի ամիս ճնշումներ է գործադրում Ուկրաինայի Կոմկուսի` երկրի այն միակ քաղաքական ուժի նկատմամբ, որը բացահայտ կերպով դատապարտել է Արեւելքում իրականացված ռազմական պատժիչ գործողությունները, որի զոհն են արդեն դարձել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Ամերիկյան փողերով հրահրելով, այսպես կոչված, «եվրոմայդանը», հանցավոր խումբը Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ է օգտագործում նույնիսկ ավիացիան: Դրան զուգահեռ հուլիսի 24-ին Կիեւի մարզային դատարանում սկսվում է արդարադատության նախարարության հայցով դատավարական մի գործընթաց` ուղղված ՈՒԿԿ-ի արգելմանը, որը դե ֆակտո իշխանությունների կողմից մեղադրվում է «անջատողականության» աջակցելու մեջ միայն այն բանի համար, որ խստորեն հանդես է եկել արեւելյան շրջանների ռուսալեզու բնակչության բնաջնջման դեմ:

Ցավոք, կիեւյան խունտայի գործողությունները որոշակիորեն օրինաչափ բնույթ են կրում. չէ՞ որ իշխող կոալիցիայի անբաժանելի մասն է կազմում «Սվաբոդա» կուսակցությունը, որն ուղղակիորեն հիտլերյան ֆաշիզմի քաղաքական ժառանգորդն է: Այս իրավիճակում համաշխարհային հասարակության առաջադեմ ուժերը պաշտպանում են Ուկրաինայի Կոմկուսին, որի արգելման դեմ հանդես են եկել ոչ միայն ողջ աշխարհի կոմունիստները, այլեւ եվրոպական ձախերի կուսակցությունը: Հայ կոմունիստները միանում են Կիեւում դե ֆակտո իշխանությունների կողմից Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունն արգելելու փորձերի դեմ բողոքի շարժմանը: Մենք Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ճնշումները ՈՒԿԿ-ի նկատմամբ, հակառակ դեպքում նա վերջնականապես կնույնանա ֆաշիստ-ազատականների հետ, եւ դա նրա քաղաքական կարճատեւ կարիերայի մայրամուտին կհանգեցնի:

Ֆաշիզմը չի հանդուրժվի:

Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության արգելումը հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի:

Հայ կոմունիստներն իրենց ուկրաինացի զինակիցների հետ են»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում