ԻՆՉՊԵՍ ԻՄԱՆԱԼ`ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ Է, ԹԵ՞ ՈՉ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԻՄԱՆԱԼ`ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ Է, ԹԵ՞ ՈՉ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանից հետաքրքրվեց`արդյոք ճիշտ է, երբ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդը`համասեռամոլները, լեզբուհիները բարձրաձայնում և պրոպագանդում են իրենց սեռական կողմնորոշման մասին: «Միանշանակ ոչ, քանի որ դա վատ կարող է անդրադառնալ այն անձի վրա, ում մոտ դեռ հաստատված չէ սեռական կողմնորոշումը:Որևէ հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող անձնավորություն ուրախ չէ իր այդ կողմնորոշման համար»,- ասաց մասնագետը, ապա հավելեց, որ իրեն դիմում են հիվանդներ, որոնք դժգոհ են իրենց սեռական կողմնորոշումից:
Ինչպես իմանալ`տղամարդը համասեռամոլ է, թե՞ ոչ, հատկապես, երբ տղամարդը ինչ-ինչ պարտավորությունների կատարումից խուսափելու համար` մասնավորապես վերջերս բանակ զորակոչվելուց առաջ մի երիտասարդ հայտարարել է, որ ինքը համասեռամոլ է: «Գոյություն ունի դատասեքսոլոգիական փորձաքննություն, որն անցկացվում է համապատասխան հանձնաժողովի կողմից և պարզում` անձի սեռական կողմնորոշումը»,-ասաց բանախոսը:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

