ԱՄՈԹ Է 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՄՈԹ Է 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը ի պատասխան «Իրավունքի» այն հարցին`21-րդ դարում հայկական ընտանիքներում ամուսնական շատ զույգերի ընկալումներում փոխվե՞լ են սեռական կյանքի մասին պատկերացումները, հաղթահարվել են շատ կարծրատիպեր, դրական պատասխանեց: Նախ աստիճանաբար սեքսապաթոլոգին դիմելու մշակույթն է Հայաստանում հաստատվում, երկրորդ` ամուսնական զույգերը շատ են կարևորում սեռական կյանքի որակական կողմը:
Մասնագետի խոսքով` ամոթ է ներկայումս սեռական խնդիրների պատճառով ամուսնալուծվել, քանի որ դրանք լուծելի խնդիրներ են:
Ինչ վերաբերում է հայ հասարակության համար բարոյական նորմ դարձած մինչ ամուսնական կյանք մտնելը կույս լինելուն և սեռական կյանքով չապրելուն, այսօր, ըստ մասնագետի, ոչ բոլորն են դրան հետևում. «Կան աղջիկներ, որոնք մինչ ամուսնանալը պահպանում են իրենց մաքրությունը, բայց կա նաև հակառակը: Նկատվում է տենդենց ապրել սեռական կյանքով մինչև ամուսնանալը»:
Մանրամասները`տեսանյութում
Սոնա Դավթյան

