25 - 31 հուլիս
Արխիվ 12-1625 - 31 հուլիս
ԽՈՅ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործընկերների, հարազատների եւ հարեւանների հետ վեճերից եւ մի շոշափեք որեւէ կասկածելի թեմա: Ընդ որում, խնդիրներ կծագեն հիմնականում տղամարդկանց մոտ, իսկ կանայք կարող են չանհանգստանալ: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են ծագել գումարի կամ առողջության հետ կապված խնդիրներ:
ՑՈՒԼ- Եթե նոր գործ եք ուզում սկսել, ձեռք բերեք համախոհներ: Եթե ձեզ առաջարկեն գործընկերություն բիզնեսում կամ ստեղծագործական աշխատանքումª համահեղինակություն, մի հրաժարվեք. ձեզ սպասում են պարգեւատրություն եւ փառք: Ընդհանրապես կարեւոր գործերով միայնակ մի զբաղվեք: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք առողջության նկատմամբ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Չեք նկատի, թե ինչպես անցան օրերը, քանի որ մինչեւ հինգշաբթի պարզապես կզվարճանաք եւ կմտածեք ոչ թե կարիերայի, այլ զգացմունքների մասին: Պատանիները կսիրահարվեն, իսկ մեծահասակները կզբաղվեն ստեղծագործական ծրագրերով: Իսկ արդեն հինգշաբթի ստիպված կլինեք խրվել ընտանեկան եւ աշխատանքային հոգսերի մեջ:
ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին ձեր մեղքով կսրվեն հարաբերությունները ծնողների հետ: Դրա պատճառն այն է, որ չափազանց շատ եք ինքնուրույն եւ չեք ցանականում հասկանալ մտերիմներին: Կարիերիայի հարցում հաջողության չեք հասնի: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի ուրախ ու անհոգ, եթե, իհարկե, ինքներդ չցանկանաք այդ օրերը նվիրել աշխատանքին:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործնական շփումներից եւ որոշումներ ընդունելուց, հանդիպումներից եւ ուղեւորություններից: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած ընտանեկան գործով զբաղվելու: Հանգիստ, անշտապ աշխատեք, քանի որ ձեր աշխատանքի ձգտումը, եռանդը չեն գնահատվի ո°չ ղեկավարության, ո°չ գործընկերների կողմից:
ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին չխուսափեք ֆինանսական առաջարկներից եւ մի փոքր գլխացավից մի հուզվեք. ձեր առողջական վիճակը նորմալ է: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մտավոր գործունեության համար: Բացառված չէ, որ ձեր հաջողություններն ու փորձը կնկատվեն եւ կգնահատվեն ըստ արժանվույն նաեւ հակառակ սեռի կողմից: Գործարարներն էլ հաջողության կհասնեն:
ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին հրամայելու, սովորեցնելու փոխարեն զբաղվեք անձնական հարցերը լուծելով. այդ ուղղությամբ շատ բան կարող եք անել: Շտապեք կատարել գործերը, որպեսզի դրանք չմնան հաջորդ շաբաթվան: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք կատարել ամեն տեսակի ձանձրալի հանձնարարություններ:
ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին մնացեք ստվերում, քանի որ վստահ չեք լինի ձեր ուժերի նկատմամբ: Խուսափեք շփումներից: Շաբաթվա երկրորդ կեսը բաց թողածը լրացնելու լավագույն ժամանակը չէ: Դուք կփչացնեք ցանկացած լուրջ գործ եւ կհայտնվեք բոլորի, այդ թվումª հակառակ սեռի ներկայացուցիչների խղճահարության կիզակետում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթը իրադարձություններով հարուստ չի լինի: Առաջարկներ շատ կլինեն, բայց մի շտապեք դրանք ընդունել, բայց նաեւ միանգամից մի° մերժեք: Ուշադիր եղեք արտահայտությունների մեջ, քանի որ ձեր ցանկացած խոսքի եւ արարքի դառը պտուղները կվայելեք արդեն շաբաթվա երկրորդ կեսին: Հեռու մնացեք ինտրիգներից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Եթե բարձր պաշտոն եք զբաղեցնում, շաբաթվա սկզբին կարող եք այն կորցնել, իսկ եթե նոր եք ձգտում բարձր պաշտոնի, զսպեք ձեր նկրտումները: Ընդհանրապես դժվար կլինի շաբաթ օրը որեւէ օգտակար գործ կատարել: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր մասնագիտական գաղափարներով ու առաջարկներով: Կարող եք ակնկալել հովանավորի աջակցությունը:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկիզբը հարմար է թե° բիզնեսի, թե° անձնական գործերը կարգավորելու, թե° ճանապարհորդություն սկսելու համար: Ծայրահեղ դեպքում ղեկավարությունից նոր պաշտոն խնդրեք կամ խոստովանվեք սիրո մեջ: Ոչնչից մի հրաժարվեք: Բայց շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի ձանձրալի հոգսերով:
ՁԿՆԵՐ- Հատկապես երեքշաբթիի համար կարեւոր գործ մի ծրագրեք, պահպանենք ձեր առողջությունը եւ փողը: Խուսափեք որեւէ մեկին վիրավորելուց, շփումներից: Բայց արդեն հինգշաբթի ամեն ինչ կկարգավորվի, եւ կարող եք որեւէ խնդրանքով կամ առաջարկով դիմել ղեկավարությանը: Չի բացառվում, որ կբարձրացնեն ձեր պաշտոնը:

