Վերջին անգամ երկու տարի առաջ կայացած ՙՄիսս Հայաստան՚ մրցույթից հետո մինչեւ այսօր ժպիտով են հիշում եւ խոսում ՙՄիսս Հայաստան՚ տիտղոսակրի մասին: Անցել է երկու տարի ու պարզ չէ` իրականում ինչու այդպես էլ տեղի չի ունենում ամենամյա մրցույթը. գեղեցիկ արտաքինով աղջիկնե±րն են պակասել, թե կան այլ պատճառներ:
ՙՄիսս Հայաստան՚ ազգային գործակալության տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՑ ՙԻրավունքը՚ փորձեց պարզել պատճառները. ՙԽնդիրը հետեւյալն է` այս պահին չեմ զբաղվում դրանով, բայց դա չի նշանակում, որ չենք զբաղվելու: Պարզապես, ցանկացած գործով պետք է լավ զբաղվել: Պետք է վերաբերմունքը ճիշտ լինի, սա եւս մշակույթի մի դաշտ է, որի նկատմամբ դեռեւս մեր հասարակությունը չի ճշտել իր վերաբերմունքը: Դրա համար էլ ինչպես էլ անես, պիտի քննադատվի Կարեն Արիստակեսյանը, կամ` մրցույթը: Մենք շատ հաճախ խոսում ենք դիլետանտի լեզվով, ի±նչ ենք պահանջում: Սա մասսայական մշակույթի ձեւ է, որ մրցույթներն ունեն իրենց կանոնակարգը: Կարծում եմ` ժամանակը կգա եւ մեր պետությունը նաեւ կաջակցի այդ տեսակի մրցույթներին, որ միայն անհատների վրա չլինի: Թերեւս ժամանակ է պետք, որպեսզի այդ մրցույթները կայանան` ինչպես ամբողջ աշխարհում է: Նույնիսկ այսօր կան մրցույթի կազմակերպիչներ, որոնք գնում են այս կամ այն տեղ, բարձրագոչ հայտարարություններ են անում, բայց մրցույթները շատ սահմանափակ են: Կարծում եմ` հիմա գոնե որոշակի ժամանակ պետք է անցնի, լինի մրցույթի կազմակերպման այն ներուժը, որ կարողանանք լավ կազմակերպել, որովհետեւ միջին կամ ցածր մակարդակով կազմակերպելը պատիվ չի բերում Հայաստանին: Այդ աջակցողների ներուժը պիտի աջակցի մրցույթին, ոչ թե այս կամ այն աղջկան: Մենք աղջիկ վաճառող չենք: Կարելի է Վարուժանի պոեզիան կարդալ եւ այնտեղ ուրիշ բան տեսնել, եւ կարելի է կարդալ արվեստը եւ տեսնել արվեստ: Հիմա կարելի է մրցույթի գնալ եւ աղջկա ոտքերին նայել, կամ էլ տեսնել գեղեցկությունը: Գեղեցկությունը միայն ֆիզիկական չէ, այն հոգեւոր է: Մրցույթի մասնակից աղջիկը կամ մրցույթի կազմակերպիչը պիտի մտածի այս 2-ի ներդաշնության մասին: Իսկ որպեսզի մարդիկ ներդաշնակ գան այդ մրցույթին, պետք է շատ հարուստ լինի պետությունը եւ կարողանա մարդկանց շահագրգռել, որ գան: Եթե մրցույթին գալիս է այսօրվա հայ հասարակության ներկայացուցիչը, որը դպրոցում կամ վատ է սովորել, կամ` անելիք չունի, կամ կիրթ չէ, ե±ս եմ մեղավոր, որ նրան ընտանեկան պակաս դաստիարակություն են տվել, կամ ասենք` ինքն իր չափանիշների մեջ է: Այսինքն` մրցույթն ունի ֆիզիկական չափանիշներ, բացի այն հոգեւորից, որ ստուգվում է, բայց եթե հոգեւորը չկա, ի վերջո, ֆիզիկականն է այդտեղ առաջնային, դրա համար ես մեղավոր եմ, ես իրենց հայրը կամ մայրը չեմ՚: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ