ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ԿԱՎԱՏՆ ԻՐ ԴՍՏԵՐՆ ԷԼ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ԿԱՎԱՏՆ ԻՐ ԴՍՏԵՐՆ ԷԼ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ


Այս օրերին հայաստանյան դատարանում ¥Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան¤ քննվող մարդկանց վաճառքի հաջորդ գործն էլի դրսի հետ կապ ունի: Սակայն այստեղ շարժառիթները շատ ավելի պարզ ենª արտագնա մարմնավաճառություն:


Համաձայն դատախազ Արմեն Մարուխյանի հրապարակած մեղադրական եզրակացության` Աղունիկ Այվազյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբª մարմնավաճառներ հավաքագրելու եւ Էմիրաթներում շահագործելու նպատակով:
Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց, համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ: Գործի այս դրվագով երեք տուժող կա, որոնցից երկուսին հավաքագրել եւ Դուբայ է ուղարկել Աղունիկ Այվազյանը, իսկ մյուսին` Ծովիկ Ավտիսյանը: Եվ ահա վերջին դատական նիստում հանցավոր խմբի կողմից Էմիրաթներում սեռական շահագործման ենթարկված կանայք դատարանում ցուցմունք տալիս պատմեցին իրենց գլխին եկածը:
Տուժողներից մեկը պնդում է, որ իրեն ուղարկել են խաբելով, թե տնային աշխատողի գործ պիտի անի: Երկու տարի մնացել է այնտեղ. ՙՈչ լեզու գիտի, ոչ բան: Երկու տարի հետո մարմնավաճառ Ս.-ի հետ գնացինք, հանձնվեցինք էնտեղի ոստիկանությանը՚:
Գործով մյուս երկու տուժողներին նախաքննության ավարտին արդեն գտնել չի հաջողվել: Բայց նախաքննության սկզբում նրանք հարցաքննվել են: Ըստ այդմ էլª տուժողներից Կարինեն պատմել է, որ ապրում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում, հիվանդ անչափահաս որդի ունի: Աղունիկը նրան եւս առաջարկել է տուն մաքրողի աշխատանք Դուբայում` ամիսը 500 դոլար աշխատավարձով: Եվ այնքան ՙմեծահոգի՚ է եղել, որ Դուբայ մեկնելու հարցում տատանվող Կարինեին մեկ ամսվա աշխատավարձը` 500 դոլարը, կանխավճար է տվել, եւ նա 2009 թվականի օգոստոսի 4-ին մեկնել է Դուբայ: Այնտեղ Կարինեին դիմավորել է Սիլվա անունով մի կին եւ նրան տարել է երեք սենյականոց մի ճոխ բնակարան: Այնտեղ վերցրել են Կարինեի բջջային հեռախոսն ու անձնագիրը, որից հետո նրան ներկայացրել են խմբի պարագլխին` Նելին:
Այնուհետեւ Կարինեին տարել են մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին յոթ-ութ հայ կանայք: Կարինեն նրանց տեսքից հասկացել է, որ մարմնավաճառներ են: Կանանցից մեկն էլ` Նառան, ասել է, որ Կարինեն եւս պիտի զբաղվի մարմնավաճառությամբ, պարտավոր է օրական վեց հարյուր դոլար աշխատել ու ամբողջ գումարը հանձնել Նելիին: Դրա փոխարեն ամեն ամիս Հայաստանª Կարինեի երեխային պահող բարկամուհուն կուղարկվի հինգ հարյուր դոլար: Իսկ 2 տարի հետո Կարինեի համար բնակարան կգնեն Հայաստանում` նրա հայրենի քաղաքում:
Կարինեն սկզբում չի ցանկացել մարմնավաճառությամբ զբաղվել, բայց ուրիշ ելք չկար:  Եվ ահա Դուբայ հասնլու երրորդ օրը նա անցնում է ՙաշխատանքի՚: Հաճախորդնրի հետ բանակցություններ են վարել արդեն փորձ ունցող հայ մարմնավաճառուհիները: Նրանցից մեկն էլ բոլորից հավաքել է օրական վեց հարյուր դոլարները եւ հանձնել է Նելիին...
Գործով անցնող երրորդ տուժող Գոհարը եւս Դուբայում է հայտնվել տուն մաքրող կամ ուտելիք եփող աշխատելու հույսերով: Չի ասել, թե մարմնավաճառության է ուղարկում: Դուբայում եւս ամենի ինչ ընթացել է նույն սցենարովª Սիլվա, Նելի, բնակության համար հանրակացարանª տասը հայ մարմնավաճառուհիների ընկերակցությամբ: Էլի օրական 600 ՙնալոգ՚, որը չվճարելու դեպքում կարող էին թողնել փողոցումª սոված, ՙանլեզու՚, առանց փաստաթղթերի...
Ութ ամիս մարմնավաճառություն անելուց հետո Գոհարն այլեւս չդիմանալովª դիմել է փախուստի: Մնացել է փողոցում, տարբեր սրճարաններում: Նելին նրան գտել է, փորձել ստիպել, որ նա վերադառնա մարմնավաճառությանը, բայց Գոհարը կտրականապես հրաժարվել է: Նելին տեսնելով, որ նրանից օգուտ չկա, տոմս է գնել, ուղարկել Թբիլիսի, որտեղ Գոհարին դիմավորել ու Հայաստան է բերել Աղունիկը:
Ութ ամսվա մարմնավաճառության, օրական վեց հարյուր դոլար աշխատելու պարագայում Նելին Գոհարին վճարել է... 2 հազար դոլար ու գնել է նրա տոմսը:
Հավելենք, որ թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործի այլ դրվագներով արդեն դատապարտվել է ինը հոգի: Այս գործով դատապարտվել են նաեւ Ծովիկ Ավետիսյանի երկու որդիները, իսկ դուստրը, որպես շարքային մարմնավաճառ, նույնպես ուղարկվել է Դուբայ` Նելիի մոտ: Գործի այլ դրվագներով Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 11 տարի, 7 ամիս, իսկ Ծովիկ Ավետիսյանը` 10 տարի, 6 ամիս ազատազրկման: Չորս մարդ, այդ թվում` խմբի պարագլուխ Նելին, հետախուզման մեջ են, մեկ հետախուզվող հայտնաբերվել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում