ՄՈՍԿՈՎՅԱՆ ՎԹԱՐԻ ՖՈՆԻՆ ՈՐՔԱՆՈՎ Է ԱՆՎՏԱՆԳ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՆ

Արխիվ 12-16

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՎԹԱՐԻ ՖՈՆԻՆ
ՈՐՔԱՆՈՎ Է ԱՆՎՏԱՆԳ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՆ


Ինչպես հայտնի է` հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան կայարանների հատվածում տեղի ունեցավ խոշոր վթար: Ռելսերից դուրս էին եկել երեք վագոններ, արդյունքում, 23 մարդ էր զոհվել, առնվազն 150-ըª վիրավորվել: Վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովը, նրա օգնական Յուրի Գորդովը եւ եւս երկու պատասխանատու աշխատակից, իսկ մետրոպոլիտենի տնօրենն ազատված է զբաղեցրած պաշտոնից:
Այս աղետը, թերեւս, պետք է մեր համար էլ ահազանգ լինի այն առումով, թե որքանով է անվտանգ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթեւեկությունը: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի մետրոպոլիտենի անվտանգության գծով փոխտնօրեն ՄՈՒՇԵՂ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՑ, ով նախ անդրադարձավ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառներին.
-Նախ նշեմ, որ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառների վերաբերյալ դեռեւս վերջնական պատասխան չունենք: Սակայն, նախնական տվյալներով, սլաքային փոխադրիչի տեղափոխման ժամանակ գծային շարժակազմից ինչ-որ դետալ է ընկել, որը առջեւի վագոնի արգելակում է առաջացրել: Այդ առումով հիմա մեզ մոտ հանձնարարականներ ենք տվել, որ սլաքային փոխադրիչների արտահերթ ստուգումներ կատարվեն, եւ մշտական հսկողության տակ լինեն: Բացի դրանիցª մետրոպոլիտենում այլ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ ուժեղացված հսկողություն կա: Այսինքն, եթե աշխատանք են կատարում, մենք մեր ներկայացուցիչներին հանձնարարում ենք, որ այն հնարավորինս հսկվի: Մոսկվայի մետրոպոլիտենում այլ կազմակերպության կողմից էին աշխատանքներ տարվել, բայց նորմալ հսկողություն չի իրականացվել: Եվ պատահական չէ, որ սլաք տեղադրողները, տվյալ  կազմակերպության ղեկավարը եւ կապիտալ շինարարության տնօրենը արդեն կալանավորված են:
- Ձեր թվարկած միջոցառումներից հետո կարելի է ենթադրել, որ երեւանյան մետրոպոլիտենն այդ միջոցառումներից հետո նման խնդրի առաջ չի կանգնի:
- Մեր շարժակազմերը, տեխնիկական համակարգը մշտական հսկողության տակ են, այսօր էլª ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն` ամեն ինչ արվում է, որպեսզի անվտանգության հարցերին առաջնահերթ լուծումներ տրվեն: Մի խոսքովª անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեզ մոտ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան:  Բայց այդ ամենով հանդերձ էլ ոչ ոք չի կարող ասել, որ մենք երաշխավորված ենք, թե մեզ մոտ առհասարակ նման դժբախտ պատահարներ չեն լինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում