ՃԱՄԲԱՐՆԵՐ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐ
Արխիվ 12-16Մեր դեմ դատական արշավանքի մասնակիցներից մեկը համասեռամոլության լոբբինգով զբաղվող ամենահայտնի կազմակերպության` ՙՓԻՆՔ Արմենիա՚ ՀԿ նախագահ ՄԱՄԻԿՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է: Այն, որ նա լոբբիստ է` կարող ենք համոզվել թեկուզ նրա անձնական բլոգում զետեղված այս պատառիկից. ՙԴե գիտեք, գործի բերումով ու անձնական հետաքրքրությունից դրդված` աշխատում եմ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հետ, միշտ լսում եմ թեժ նորություններ` հայկական իրականությունից ու հոմո-հետերո-ֆոբիախառն բախումներից՚:
Ինչ վերաբերում է ՙՓԻՆՔ Արմենիայի՚ կայքէջին, ապա այդտեղ չափազանց հաճախ հանդիպում ենք ԼԳԲՏ հապավումը, որը նշանակում է հենց համասեռամոլներ, եւ լեփ-լեցուն նյութեր` նվիրված նրանց պաշտպանությանը: Մի թեթեւ շրջենք կայքում առկա վերնագրերով. ՙԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013՚, ՙԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2012՚, ՙԱյլընտրանքային զեկույց. ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում՚, ՙԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2011՚: Ահա միջոցառումների վերնագրերը. ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚, ՙԾիածան ֆլեշմոբը Երեւանում՚, ՙԾիածանի օրը՚, ՙՀոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր՚, ՙԾիածան Եվրոպա՚. գույներն արտացոլում են, թե ինչպիսին է կյանքը ԼԳԲՏԻ անձանց համար՚: Իսկ ՙհրատարակումներ՚ բաժնում գտնում ենք ՙՓԻՆՔ Արմենիայի՚` ՙՍոցիոսկոպ՚ կազմակերպության հետ միասին հրատարակած գրքերը. ՙՄենք եւ մեր իրավունքները՚ (2012). ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՚, ՙՄենք եւ մեր իրավունքները՚ (2010). սոցիոլոգիական հետազոտություն ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ՚, ՙՄենք եւ մեր իրավունքները՚ (2010). Իրավական վերլուծություն ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ՚, ՙՄենք եւ մեր իրավունքները՚ (2010). ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության եւ իրավական վերլուծության համառոտ տարբերակը՚: Այսինքն` գրքերը բացառապես հենց համասեռամոլների իրավունքների մասին են, ուրիշ գիրք չկա:
Հարգելի ընթերցող, սիրտդ չխառնե±ց ԼԳԲՏ գարշելի հապավման այս աստիճան առատությունից: Սա այդ ՀԿ-ի կայքում եղածի մի չնչին մասն է, ընդհանրապես թեմային վերաբերում է կայքի առնվազն 30, եթե ոչ 40 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է կայքի մնացյալի մասին, ապա այն մեծամասամբ, կներեք բառախաղի համար, տարատեսակ այլ ԲՏ-ների (բազմագույն տեսակների) վերաբերյալ է: Իսկ հիմա պինդ բռնվեք` հայտնաբերում ենք ՙԳԵՅԹ (GATE) ճամբար՚ բաժինը, մտնում եւ հայտնաբերում ենք հետեւյալ թռուցիկը ՙԳեյթ՚ GATE ճամբար. ՙԳենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն, հավասարություն՚ ճամբարը համախմբում է Հայաստանի համայնքների մոտիվացված երիտասարդներին` խթանելու Հայաստանում սեռականության եւ գենդերային հարցերի շուրջ ակտիվիզմը:

