ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Արդեն 10 ամիս է, ինչ մամուլը բավականին բուռն քննարկում է` արդյոք Հայաստանի հրաժարումը Եվրաասոցացման պայմանագրից ճիշտ քայլ էր, թե` բաց թողնված շանս էր: Հաճախ ե°ւ մեկ, ե°ւ մյուս կողմից հնչում են ծայրահեղ կարծիքներ եւ գնահատականներ: Ծայրահեղ արեւմտամետների կարծրատիպային տեսակետներն այնքան լեփ-լեցուն են լրատվական դաշտում, այնքան շատ են քարոզվում ամենակացնային ձեւով, որ դրանց անդրադառնալը բավականին անիմաստ զբաղմունք է: Իսկ Եվրասիական միության կողմնակիցներից մեր գործընկեր ՙԴելովոյ էքսպրես՚ թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նաղդալյանի ՙՀայաստանի ուղին՚ նյութը ընդհանուր առմամբ ճիշտ է նկարագրում իրավիճակը, սակայն որոշ ասպեկտներ հասցնում է ծայրահեղության:
ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԷ

Է. Նաղդալյանը, անշուշտ, իրավացի է` ներկայացնելով փաստարկներ, որ քանի դեռ պատրաստ չենք մասնակցելու եվրանախագծերին, եվրակառույցներում ընդգրկվելը, այն էլ` համապարփակ համաձայնագրերի մակարդակով, կհանգեցնի մոտավորապես այնպիսի  հետեւանքների, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում: ՙՄարդիկ, ովքեր վայ-վույ են անում Հայաստանի Եվրաասոցացման  պայմանագրի տապալման առնչությամբ, նույնիսկ չեն էլ փորձում պատասխանել պարզ հարցերի. իսկ արդյո±ք մենք քաղաքականապես եւ տնտեսապես պատրաստ էինք Եվրոպայի հետ ինտեգրվելու: Ինչո±ւ եվրահամագործակցության բոլոր նախորդ ծրագրերը տապալվեցին, եւ ո±վ է մեղավոր: Արդյո±ք հաշվարկված են ծրագրի հետ կապված քաղաքական եւ տնտեսական ռիսկերը: Այդ հիմնահարցերը զարմանալիորեն անտեսվում են: Այսինքն` եվրաինտեգրման փաստաբանները պարզապես չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, նմանվելով կամակոր երեխայի, որը մատնացույց է անում շքեղ խանութի ցուցափեղկը եւ ոտքերը գետնին զարկելով` պահանջում է գնել թանկարժեք խաղալիք՚:
Բայց անգամ, եթե այդ բոլոր հարցերի պատասխանները լինեին, եւ լինեին դրական, ամեն ինչ հստակ հաշվարկված եւ չափված-ձեւված լիներ, էլի մնում է հարցերի հարցը` հազարամյակների ճանապարհ անցած Հայաստանի համար, որը քաղաքակրթությունների օրրանն է եղել, չի կարող ընդունելի լինել այնպիսի քաղաքակրթական, ավելի ճիշտ` հակաքաղաքակրթական մոդելը, որի խտացված խորհրդանիշը Կոնչիտա Վուրստն է: Դա հոգեւոր, անգամ կենսաբանական եւ ֆիզիկական հարթության վրա մեզ համար անմարսելի է, խորթ է, օտար, անհամատեղելի մեր նկարագրի ու էության հետ: Իսկ դրա հետ չի կարելի համեմատել ենթադրյալ եւ նույնիսկ իրական ստանալիք նյութական օգուտները:
Անշուշտ, ծայրահեղություն է մտածել, իբր Ռուսաստանը մեզ ստիպել է հրաժարվել եվրաասոցացումից. ՙԵթե Ռուսաստանը ճիշտ ժամանակին մեր գլխին սառը ջուր չլցներ, ապա Հայաստանի վիճակը այսօր կլիներ ավելի վատ, քան` Ուկրաինայինը՚:  Ռուսաստանը մեզ ոչինչ չի ստիպել, Հայաստանի նախագահը ընտրել է դեպի Եվրասիական միություն տանող ճանապարհը միանգամայն գիտակցաբար, ելնելով մեր երկրի շահերից, եւ անգամ  հաղթահարելով երկրի էլիտայի մի մասի դիմադրությունը:

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ԵՎ ԻՐԱԿԱՆ
ՏԵՍԱԿՆԵՐԸ


Արեւմուտքի շահերն արտահայտող քարոզիչներն այնքան են կրկնել` իբր Եվրասիական միություն մտնելը նշանակում է կորցնել ինքնիշխանությունը, դառնալ Մոսկվայի վասալ եւ այլն, որ ՙռուսական սապոգի՚ մասին առասպելի հմայքի տակ ընկել են ոչ միայն արեւմտամետները` լինեն նրանք չափավոր, թե ծայրահեղ, այլ նույնիսկ եվրասիական ուղու կողմնակիցներից շատերը: ՙՍառը ջուր լցնելու՚ մասին իր միտքը շարունակելով` մեր գործընկերը պնդում է. ՙԱյդպիսին է իրականությունը: Եվ եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս Հայաստանի` Ռուսաստանից կախվածության այդ աստիճանը, ավելին, եթե ինչ-որ մեկը դա համարում է վիրավորական իր բարձրաճաշակ զգացմունքների համար, ապա ես արդեն թվարկել եմ այն խնդիրները, որոնք պետք է լուծել այդ զգացմունքներն արտահայտելուց առաջ՚:
Բայց իրականում Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի,  միշտ էլ հարգանքով է վերաբերվել եւ վերաբերվում մեր երկրի ինքնիշխանությանը: Ու դրա մասին վկայում են հենց փաստերը, այլ ոչ թե քարոզչական կարծրատիպերը եւ զգացմունքները: Այսպես, ՆԱՏՕ-ի ՙՀամագործակցություն հանուն  խաղաղության՚ ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ն գործնականում մեզ ոչինչ չի տալիս Հայաստանի անվտանգության տեսակետից, սակայն այդ ծրագրի պայմանագրի շրջանակում մեր վզին փաթաթել են պահանջներ, որոնք անչափ հեռու են ռազմական ոլորտից` պահանջներ տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքի եւ ձեւավորման սկզբունքների մասին, պահանջներ մամուլի եւ խոսքի ազատության վերաբերյալ, տարատեսակ գույնզգույն ոչ կոնվենցիոնալ փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները... Պահանջներն այնքան շատ են, որ ընթերցելիս մինչեւ վերջ հասնելու պահին մոռանում ես, թե ինչ էր գրված սկզբում: Ռուսաստանն ընդհակառակը, սերտագույն համագործակցություն ունենալով մեզ հետ ռազմական ոլորտում եւ փաստացի ստանձնելով մեր անվտանգության հովանավորի գործառույթը, մեզ ոչինչ չի պարտադրում` անգամ զուտ ռազմական հարցերում, օրինակ` բանակաշինության ոլորտում: Եվ հնարավոր չէ պատկերացնել անգամ, որ ռազմական համագործակցության ոլորտին վերաբերող հայ-ռուսական որեւէ փաստաթղթում հիշատակվի, ասենք, այսպիսի հարց` Երեւանի քաղաքապետն ընտրովի± է, թե` նշանակովի: Հիմա ո±վ է իրականում հարգում մեր ինքնիշխանությունը եւ զերծ մնում մեր ներքին գործերին միջամտելուց, իսկ ով` գեղեցիկ ժողովրդավարական կարգախոսների ներքո ձգտում վերահսկել մեր ամեն մի քայլը, ընդհուպ մանրուքներ: Կամ թեկուզ տնտեսական ոլորտում` Էդվարդ Նաղդալյանի կողմից իրավացիորեն ջախջախիչ քննադատության ենթարկված Առեւտրի համաշխարհային կազմակերպության պայմանագիրը կապում է մեր ոտքերն ու ձեռքերը, մինչդեռ Ռուսաստանն ու Եվրասիական նախագծի մեր մյուս գործընկերները շատ հանգիստ են վերաբերվում Հայաստանի կողմից առաջարկված մաքսային 1200 բացառություններին, բնավ չհետաքրքրվելով, թե այդ բացառություններն ինչ դրդապատճառներով են առաջարկվել եւ չքննարկելով անգամ այն, որ դրանց մի մասը կարող է եւ արդարացված չլինել: Այդպիսի օրինակները շատ-շատ են:
Ծայրահեղության ակնարկ է նաեւ մեր գործընկերոջ այն պասաժը, որ եվրաինտեգրման դեպքում պետք է հետ կանչել Ռուսաստան մեկնած մեր ՙխոպանչիներին՚: Սակայն իրականում ոչ ոք մտադիր չէր մեր ՙխոպանչի՚ հայրենակիցներին վռնդել, եւ ոչ ոք չէր պատրաստվում փակել մեր ապրանքների մուտքը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի շուկաներ: Պարզապես, մեզ առավել քան ձեռնտու է մաքսային միության տնտեսական ռեժիմը, չէ որ մենք ստանում ենք իրացման առավել քան տարողունակ շուկա, եւ ռազմավարական նշանակության հումքի հնարավոր լավագույն, արտոնյալ գներ: Չմոռանանք նաեւ սպառազինության ՙներքին՚ եւ ՙմիջազգային՚ գների առավել քան ցցուն տարբերությունը:
Անգամ, եթե մենք կարողանայինք յոլա գնալ առանց Ռուսաստանի ու միայնակ կամ այլ դաշինքներով լուծել մեր բոլոր քաղաքական եւ տնտեսական հարցերը, միեւնույնն է` Ռուսաստանի հետ դաշինքն արդարացված է քաղաքակրթական տեսակետից: Մենք ընդհանուր շատ բաներ ունենք: Թեկուզ ռազմական ու տնտեսական ոլորտներում մեր դիրքերը հոյակապ լինեին, կամ ապագայում այդպիսին լինեն` միեւնույն է` մեզ անհրաժեշտ է ռուսական քաղաքակրթական հովանոցը, որպեսզի պաշտպանվենք այնպիսի գլոբալ գործընթացներից, որոնք պարունակում են մեր ազգային ինքնության քայքայման սպառնալիքներ: Ինքնության խնդիրը հազարամյակների խնդիր է, եւ ինքնությունը այն հիմնասյունն է, որի անսասան պահելը ավելի կարեւոր է, քան այսրոպեական, կարճաժամկետ օգուտները, քանզի այդպիսի օգուտները ինքնության կորստի կամ խարխլման դեպքում շատ արագ վերածվում են զրոյի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում