ՙՙՙԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՎ ՇԱՏ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ` ՉՈՒՆԻ ԻՐ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ՚

Արխիվ 12-16

ՙԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՎ ՇԱՏ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ` ՉՈՒՆԻ ԻՐ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ՚


Եվրասիական տնտեսական միություն ու Եվրամիություն գնացող երկրների ճանապարհին, մեղմ ասած, ոտքի տակ են ընկնում ինչ-որ աղանդներ, համասեռամոլների լոբբիստներ, գրանտակեր ՀԿ-ներ, ամերիկյան կասկածելի կառույցներ ու փորձում միջազգային քաղաքականության մեջ էլ ավելի լարվածություն ստեղծել: Թե ինչի կբերի այս մանր ու մեծ խոչընդոտների ամառային ակտիվությունը, ինչ է սպասվում քաղաքականության մեջ աշնանը, եւ ինչո±ւ ՙմարդու իրավունքներն՚ ու ՙդեմոկրատիա՚ բառերը Եվրոպայում օր օրի` բովանդակային առումով կորցնում են իրենց նշանակությունը, ՙԻրավունքը՚ պարզեց` զրուցելով ՙՆորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն, աշխարհաքաղաքականության գծով փորձագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
ՙՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐԵՎԻ ԹԵ ԲՆԱԿԱՆՈՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ՚


-Պարոն Հարությունյան, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցմանն ընդառաջ ինչ-որ խոչընդոտներ են անընդհատ ծառանում` սկսած, օրինակ, հայ-վրացական միջադեպերից` վերջացրած համակարգային հարձակումներով: Ինչի± կբերի այս ամենը:
- Դժվարանում եմ Եվրասիական տնտեսական միության ինտեգրումը կապել հայ-վրացական բախումների հետ, որովհետեւ դրանք կենցաղային բնույթ էին կրում: Իհարկե, ըստ իս, դրանք տարբեր բաներ են, բայց եւ այնպես այսօր միջազգային շատ ծանր վիճակ է: Բայց կոնկրետ Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն խնդիրները, երեւի թե, բնականոն ճանապարհով են ընթանում, եւ այս առումով խոչընդոտներ չեմ տեսնում:

ՙԻՐԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ
ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ՚


-ՙՔաղաքագետ՚-ՙվերլուծաբան՚ Իգոր Մուրադյանը վերջերս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե աշնանը սպասվում են լուրջ հարձակումներ` ռուսական կողմնորոշում ունեցողների դեմ: Դեռ մի բան էլ վստահեցրել է, որ դրանք կուղեկցվեն սպանություններով: Այսօր հայաստանյան Մայդանի վտանգ կա±:
- Մայդանի վտանգ չեմ տեսնում Հայաստանի համար, որովհետեւ մեր ռազմավարությունը խելամիտ է: Մի փոքր հոգեկան խնդիրներ ունեցող որոշ քաղաքագետներ այդպես չեն կարող կանխատեսումներ, առավել եւս գործողություններ կազմակերպել: Դա, ուղղակի, զավեշտալի է, ցավում եմ, որ Ձեր հիշատակած անձնավորությունը մի փոքր հոգեկան խնդիրներ ունի:
- Ամեն դեպքում, անհերքելի է, որ ԵՏՄ-ի կողմնակիցների դեմ սկզբունքորեն հարձակում է նկատվում, այդ թվում նաեւ ՙԻրավունքի՚ դեմ ինչ-որ համասեռամոլների լոբիստների, ֆեմինիստների, տարբեր աղանդների կողմից: Վերջիններիս խիստ ակտիվացումը մի±թե քաղաքական գործընթացներով չէ պայմանավորված:
- Կարծում եմ, որ իրենք մի փոքր ակտիվ են ամբողջ աշխարհում, իհարկե, մի քիչ անհասկանալի ակտիվություն է, եւ կոնկրետ ինչ-որ բաների հետ չեմ կապում, որովհետեւ իրենք կարող են իրենց ակտիվությամբ միայն վարկաբեկել հենց իրենց, բայց ոչ ուրիշներին:

ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԵՏ՚


-Կրկին անդրադառնալով Եվրոպային` ինչ կասեք այն մասին, որ նույն ԵՄ-ն ամեն օր մարդու իրավունքների մասին է խոսում, բայց համառորեն լռում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը սպառնում է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ամեն մի ինքնաթիռ:
- Երեւի, այդ խնդիրները արդեն մի փոքր այլ հարթության վրա են, որովհետեւ մենք տեսնում ենք փաստացի ուկրաինական դեպքերը, որն այսօր էլ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը ու ուժային մեթոդով հեղաշրջումներ է կատարում, բայց ասոցացվում է Եվրամիության հետ: Ցավոք սրտի, Եվրամիությունը լինելով շատ խոշոր տնտեսական միավոր` չունի իր հստակ քաղաքական ուղեգիծը եւ մեծ մասամբ իր գործընկերների խորհուրդներով է շարժվում: Բայց այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայում գնում են շատ հետաքրքիր գործընթացներ, մասնավորապես` Գերմանիայում եւ Ֆրանսիայում նկատվում են տարաձայնություններ այս երկու խոշոր երկրների եւ, օրինակ, Մեծ Բրիտանիայի միջեւ:
- Ի դեպ, երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ` արգելվեց այդ երկրում կոմունիստական կուսակցության գործունեությունը: Փաստորեն, ստացվում է, որ Ուկրաինայում մեռա±վ ՙդեմոկրատիա՚ ասվածը:
- ՙԴեմոկրատիա՚ եւ ՙՈւկրաինա՚ հասկացողություններն այսօր բավական հակասական են: Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցությանը, այստեղ կա կետ, թե քանի հոգի պետք է լինեն ֆրակցիայում, եւ եթե այդ թիվը պակասում է, ընդամենն այդ ժամանակ կարող է լուծարվել այն որպես ֆրակցիա: Այնպես որ, կարծում եմ` իրոք, այնտեղ լուրջ խնդիրներ կան դեմոկրատիայի հետ:

ՙԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՓԱՓՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ՚


-Ամփոփելով զրույցը` ըստ Ձեզ, թե° արտաքին, թե° ներքին քաղաքականության մեջ որքանով է հավանական, որ կլինի թեժ աշուն:
- Ամեն աշնանը միշտ էլ սպասվում է մի փոքր ավելի ակտիվություն, քան շատ շոգ օգոստոսն է, քանի որ սկսվում է քաղաքական սեզոնը: Գուցեեւ հետաքրքիր քաղաքական սեզոն լինի, որովհետեւ սպասվում են հետաքրքրիր իրադարձություններ, որոշումներ: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում շատ թեժ վիճակ է, եւ Հայաստանը չի կարող բացառություն կազմել: Համենայնդեպս, նշված խնդիրների ավելի փափուկ լուծումները գտնվում են ինտեգրացիոն գործընթացներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում