ՄԱՐԴԻԿ, ԵՂԵՔ ԶԳՈՆ...

Արխիվ 12-16

ՄԱՐԴԻԿ, ԵՂԵՔ ԶԳՈՆ...

Քաղաքագիտական շրջանակներում հայտնի անհաջողակ, ռուսատյաց քաղաքագետ, դեռ ԽՍՀՄ-ի օրոք հատուկ ծառայություններում ՙՇակալ Եգոր՚ ծածկանվան տակ հանդես եկող գործակալ Իգոր Մուրադյանը օրեր առաջ հայտարարեց. ՙՔաղաքացիական պատերազմը Հայաստանում սկսվել է եւ կհասնի ուժային հնարքների կիրառմանը, ու ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն Հայաստանի վասալացման կողմնակիցների նկատմամբ…՚: Ասել կուզի` մեկ շաբաթ առաջ իր իսկ կողմից հրապարակած 41 հոգանոց ցուցակում ներառված մարդկանց, շակալի համոզմամբ, սպասվում է գնդակահարություն: Հուլիսի 22-ին ՙ168 ժամ՚-ում հրապարակված այս սցենարը որքան նողկալի, այնքան էլ մտորումների տեղիք տվող է:
Սույն գրանտակերը եւ ոհմակի օրենքներով շարժվող արեւմտամետները, պարզապես ի լուր բոլորի, հրապարակավ հայտարարում են` աշնանը մենք  երեւանյան ՙՄայդան՚-ի ականատեսը կդառնանք: Հաշվարկի հիմքում այն իրողության գիտակցումն է, որ մեր ժողովուրդը գերզգայուն վերաբերմունք ունի արյունահեղության ամեն տեսակի դրսեւորման նկատմամբ եւ դա չի հանդուրժի` փողոց դուրս կգա: Ի±նչ է սա` հայտարարություն սպասվող հանցագործության մասի±ն, թե բոլոր տեսակի տականքներին ուղղված կոչ, որ պատրաստ լինեն առաջիկայում սանձազերծվելիք արյունահեղությանը: Իսկ միգուցե սա ուղե±րձ է իրենց իսկ` ՙհեղափոխականների՚ տերերին առ այն, որ ՙՇակալ Եգորը՚ եւ իր կողմնակից ազգի հավաքական տականքը` ի դեմս ԺԳԲՏ համույթի, ինչպես նաեւ օտարածին զանազան մասոնանման ակումբների կողմնակիցները պատրաստ են ակտիվ գործողությունների: Եվ հենց այստեղ է, որ Իգորի բորենիական այս հայտարարությունը խիստ մտահոգիչ է: Ըստ էության, դա մոբիլիզացիայի առաջին կոչն է, որի պտուղները իրենց զգացնել են տալիս: Ինչպես եւ սպասելի էր, տոտալ հարձակման թիրախ են դառնում քաղաքական այն գործիչները, լրատվամիջոցները, հայրենասերները, ովքեր այլեւս չեն կարող հանդուրժել արդեն իսկ հանդգնացած Իգոր Մուրադյանի ու նրա կողմնակիցների սրիկայությունը եւ հայ ժողովրդի ազգային շահերի ու զգացմունքների ծաղրը: Միանգամայն սպասելի էր, որ լրատվամիջոցներից թիրախ է դառնալու նախ եւ առաջ մեր  ժողովրդին, հայրենասեր հայության հարգանքը վայելող ՙԻրավունք՚ թերթը` ի դեմս խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Մարդիկ, ովքեր 25 տարի հետեւողականորեն պայքարում են այս տականքների դեմ եւ համոզիչ կերպով մերկացնում վերջիններիս գաղափարական սնանկությունն ու ծախված լինելու իրողությունը: Գոհունակությամբ պետք է նշել, որ այդ պայքարը դատապարտված է հաղթանակի, քանզի արդեն ակնհայտ է խուճապն ու վախը, որ տիրում է ՙՇակալ Եգորենց՚ ճամբարում: Հակառակ պարագայում մենք չէինք լինի ականատեսը մի իրավիճակի, երբ ազգի տականքը համախմբված ազգակործան տարբեր ՀԿ-ներում իրար հերթ չտալով դատի են տալիս ՙԻրավունք՚ թերթին, իսկ գաղափարական սատարումն ստանում են հայտնի երկրների հատուկ ծառայությունների կողմից, որոնց, կարծես թե, հարում է նաեւ լրատվական դաշտի մի մասը: Հաշվարկը պարզ է` հերթական անգամ այդ հարգարժան հայրենասեր անձանց ներքաշել դատական քաշքշուկների ոլորտ,  խլելով նրանց թանկ ժամանակը:
Ավարտելով խոսքս` կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ մեր երկրում փորձում են հրահրել մի նոր արյունալի ՙՄայդան՚. ահա սա է իջեցված պատվերը: Եվ դա մենք, իհարկե, չենք հանդուրժի եւ առանց ամպագոռգոռ հայտարարությունների` անպատիժ չենք  թողնի Հայոց պետականության նկատմամբ դավադրություններ, սադրիչ գործողություններ կազմակերպողներին: Եվ սա ձեզ ասում է Սովետական Միության օրոք  գնդապետի բարձր կոչմանն արժանացած, Խորհրդային Հայաստանի Ներքին գործերի նախկին եւ վերջին նախարարը, ում  ձեռքի տակով  անցել են տասնյակ բորենիեգորներ, ովքեր այսօր, հայրենասերի թիկնոց հագած, վերջին փորձն են կատարում իրենց անհաջողակ լինելու ոխը մեր երկրից հանելու: Ես դիմում եմ մեր ժողովրդին, ում կողմից անվանվել եմ ՙԼյովա պետ՚, լինենք զգոն, քանզի թշնամին դարանակալել է քաղաքամայր Երեւանում:

ՀՀ ԳԽ պատգամավոր,
Խորհրդային Հայաստանի ՆԳ նախկին եւ վերջին
նախարար Լ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում