ՙԱՄՆ-Ի ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՆ Է
Արխիվ 12-16ԱՄՆ-Ի ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՆ Է
Դոնբասում մալազիական Բոյինգի կործանման պատճառների շուրջ իրավիճակը սկսել է ծայրահեղ մտահոգիչ իրավիճակ առաջացնել: Ավելի կոնկրետ, այն, ինչ տեղի է ունենում այդ աղետի շուրջ, կարծես թե վերջնականապես է ոչնչացնելու աշխարհի կառավարման` առանց այն էլ գերխախուտ դարձած, ներկայիս համակարգը:ՄԱԾՈՒՆԸ ՍԵՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԴԱ ՊԱՀԱՆՋԻ ԱՄՆ-Ի ՇԱՀԸ
Ինչպես հայտնի էª ինքնաթիռի կործանման առաջին իսկ րոպեներից Ուկրաինան, ապաª ԱՄՆ-ը չհապաղեցին մեղադրել Դոնբասի ՙանջատողական ահաբեկիչներին՚ եւ նույնիսկ ուղղակիորեն Ռուսաստանին: Ռուսներն էլ, ի պատասխան, ներկայացրին տիեզերական եւ ռադիոլոկացիոն կայանների ֆիքսած տվյալները, որ այդ պահին կործանված Բոյինգի հարեւանությամբ եղել է ուկրաինական Սու-25, իսկ գետնի վրաª նույնպես ուկրաինական պատկանելության հակաօդային պաշտպանության մի քանի ՙԲուկ՚ կայանքներª դրանց կառավարման ամբողջական համալիրներով հանդերձ: Անցել է քանի օր, սակայն այդ տվյալների իսկության վերաբերյալ ո°չ Ուկրաինայից, ո°չ ԱՄՆ-ից եւ ո°չ էլ որեւէ մեկի կողմից կասկած անգամ չի հնչել: Չնայած դրանª օրերս օդանավի կործանման պատճառների մասին, ի պատասխան ռուսների, ամերիկյան հետախուզության ներկայանալ չցանկացած չորս պաշտոնյաները, չներկայացնելով եւ որեւէ փաստ, նորից հին երգին անցան, թե Բոյինգը վայր են գցել ռուս անջատականները, հավանաբար` սխալմամբ: Ավելին. այդ գործողությանը ՌԴ-ի անվան հետ կապող անմիջական փաստեր` ամերիկյան հետախուզությունը խոստովանում է, որ չունի: Բայց մեկ է, նրանց խոսքով. ՙՌուսաստանն է ստեղծել օդանավը վայր գցելու պայմաններ՚: Ի±նչ պայմաններ. դա էլ կապ չունի: Այսինքնª իրականում ինչ էլ տեղի ունեցած լինի, միեւնույնն է, մեղավորը ռուսներն են եւ պետք է նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Ընդ որում, գործնականում նույնն է պնդում ե°ւ պետքարտուղարությունը, ե°ւ նախագահ Օբաման:Այսպիոսվª ԱՄՆ-ը, ըստ էության, իր բոլոր օղակներով միանշանակ պնդում է. ՙՄածունը սեւ է՚: Փաստերը ոչ մի դեր չունեն, եւ բոլորը` առաջին հերթինª Եվրոպան պարտավոր է համաձայնել դրա հետ եւ մտածել ոչ թե ՙմածունի գույնի՚, այլ միայն ռուսների հանդեպ պատժամիջոցների մասին: Չհամաձայնեցիրª հայտնվում ես աննախադեպ ճնշումների, մինչեւ իսկ դավաճան հռչակվելու վտանգի առաջ:
Հենց սա է, որ նորություն է համաշխարհային կառավարման համակարգումª վերջնագրային տոնով սեփական շահը եւ դրա վրա սարքած քաղաքականությունը պարտադրել բոլորին, նույնիսկ այն դեպքում, երբ հիմքում բացահայտ սուտ է դրված: Ընդ որումª նաեւ սուտ, որը կապված է մոտ 300 անմեղ մարդու, այսինքն` քաղաքացիական ինքնաթիռի, նույնիսկ կարելի է ասել` ցուցադրական ոչնչացման հետ: Այն առումով, որ կոնկրետ դեպքում բոլորն էլ ի սկզբանե հստակ հասկանում էին, թե ով ոչնչացրեց Բոյինգը եւ` ում ՙդաբրոյով՚ կամ հանձնարարությամբ: Իսկ դա վկայում է, որ աշխարհի կառավարման մոդելում ուժի եւ դրա կիրառման սպառնալիքը փորձ է արվում բացահայտորեն դարձնել թիվ մեկ գործոն:
Այն, որ այս հերթական պրովոկացիայի իմաստն էլ նույնն էր` ռուսներին Ուկրաինայում մեծ պատերազմի մեջ ներքաշելը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Միգուցե, այս անգամ ուկրաինական զինվորականները սովորականի պես մի քիչ փնթի վարվեցին, Բոյինգը չընկավ Ռուսաստանի տարածքը, եւ ռուսներն էլ կարողանում են հակափաստարկներ բերել ու արեւմտյան միասնական ճնշումների տակ չհայտնվել: Բայց եթե հերթը հասել է քաղաքացիական ինքնաթիռների միջոցով պրովոկացիաներին, նշանակում է, որ հետագայում եւս ամեն մի պրովոկացիոն սյուրպրիզ, անգամ ամենաանհավանական թվացողները, կգործադրվեն: Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ին դիմակայել փորձելու Ռուսաստանի հնարավորությունները աստիճանաբար, կարծում ենք, կհասնեն 2-ի. կամ անվերապահորեն ենթարկվել ամերիկյան պահանջներին կամ ներքաշվել չգիտես ինչ մասշտաբներ խոստացող մեծ պատերազմի մեջ:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Միեւնույն ժամանակ, դժվար չէ կռահել, որ ամերիկյան ՙմածունը սեւ է՚ այս նոր քաղաքականությունը աստիճանաբար կիրառման մեջ կմտնի նաեւ մյուս բոլոր կոնֆլիկտային տարածաշրջաններում, եթե, իհարկե, դրա ուկրաինական տարբերակը ինչ-որ էֆեկտ սկսի տալ: Իհարկե, նկատի ունենք նաեւ ռուս-ամերիկյան թեժ հակասություններով հայտնի Հարավ-կովկասյան տարածաշրջանը, որտեղ, ավելի ճիշտ, Հայաստանում կապված մեր երկրի Եվրասիական միություն մտնելու ցանկության հետ, արեւմտյան ՙգործակալները՚, թերեւս ոչ առանց հատուկ ցուցումների, մինչեւ իսկ սկսել են ֆիզիկական զանգվածային հաշվեհարդարներով սպառնալ եվրասիականության կողմնակիցներին: Իհարկե, այդ ՙհույժ դեմոկրատական՚ կոչերը` մեր բավականին անողնաշար ու ՙհեղափոխական փողերը՚ հիմնականում գրպանելուն ձգտող ՙշպիոնների՚ շուրթերից, ինչ-որ տեղ նաեւ ծիծաղելի է: Բայց ունենք ղարաբաղյան թեմա, որտեղ ՙմածունը սեւ է՚ քաղաքականությունը կարող է լուրջ ռիսկային իրավիճակ առաջացնել:
Իհարկե, Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրելու փորձեր, ինչպես նաեւ խոստովանվեց` Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարությամբ վերջերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, քանիցս արել է: Եվ հաշվի առնելով, թե ինչ ջերմեռանդությամբ է նա վերջին ժամանակներս գործում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու, դժվար չէ հասկանալ, որ այդ փորձերը շարունակվում են: Սակայն օրերս Մինսկի խմբի հետ ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը ցույց տվեց, որ մոտ ժամանակներս նախագահների հանդիպում կազմակերպելու քիչ հույսեր կան, իսկ կազմակերպելու դեպքում որեւէ արդյունք հնարավոր չէ ակնկալել: Սակայն ԱԳ նախարարների հետ այդ հանդիպման ֆոնին Մինսկի խումբը սկսեց առաջ քաշել սահմանային ներկայիս լարվածության հարցը, մինչեւ իսկ այդ նպատակով հատուկ հանձնարարություն հնչեցնելով: Իհարկե, այդ կոչերը միշտ էլ կարող են միանգամայն խաղաղասիրական թվալ եւ այս փուլում կարող են եւ իրականում միտված լինել լարվածության նոր եւ անկառավարելի օջախի առաջացմանը կանխելուն: Բայց մյուս կողմից էլ, եթե կոչերը կան, ու լարվածությունը չի նվազում, ապա այստեղ կարող է առաջ գալ նաեւ տարածաշրջան խաղաղարար ուժեր մտցնելու հարցը, ինչը, ի դեպ, վերջին ժամանակներս նորից Ուորլիքն է մի գլուխ առաջ քաշում: Եվ այն, որ Ուկրաինայի հետ կապված ռուսների գլխին հազար ու մի մեղադրանք թափող ՆԱՏՕ-ն միայն իրեն կտեսնի այս տարածաշրջանի խաղաղարարի դերում, դա էլ դժվար չէ ենթադրել: Առավել եւս, որ այս իրավիճակում վերստին մեյդանում է հայտնվել ոչ անհայտ Ռիչարդ Կիրակոսյանը, քարոզելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը պետք է ոչ թե Փարիզում, այսինքն` Վաշինգտոնի համար արդեն բավականին անվստահելի դարձած Օլանդի միջնորդությամբ կազմակերպել, այլ պետք է տեղափոխել Նյու Յորք, այսինքն` ամերիկյան ուղղակի վերահսկողության գոտի: Իսկ այդ դեպքում, եթե մի քիչ էլ զոռ տան ՙմածունը սեւ է՚ գաղափարախոսությանը, ապա, ինչ կա որ, կարելի է եւ Ղարաբաղի շուրջ ՆԱՏՕ-ական զորքեր կանգնեցնելու հույսեր ունենալ: Իսկ դա, ի դեպ, Հայաստանի եվրասիականացումը կանխելու միակ տարբերակը կարող է լինել:
Չնայած այն իրավիճակը, որ վերջին օրերին ստեղծվել է Ուկրաինայի շուրջ, այն մտքին է տանում, որ ՙմածունը սեւ է՚ քաղաքականությունն անգամ հազիվ թե ԱՄՆ-ին օգնի...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

