Չէ, ԱՄՆ դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ երեսը, ժողովրդի խոսքով ասած, իսկապես ՙպադոշ ա՚:
Արխիվ 12-16
Չէ, ԱՄՆ դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ երեսը, ժողովրդի խոսքով ասած, իսկապես ՙպադոշ ա՚: Նա կրկին քիթը խոթել է մեր գործերի մեջ եւ հայտարարել. ՙԿառավարության կարեւոր որոշումներից մեկը Որոտանի կասկադի հետ կապված համաձայնության ստորագրումն էր` ՙԿոնտուր գլոբալ՚ ընկերության հետ հունվար ամսին: Որոշ լավ լուրեր, դրական տեղաշարժեր կան՚: Մեզ այլեւս չի զարմացնում Հեֆերնի խոսքը, քանի որ Հեֆերնը մնում է Հեֆերն, եւ այստեղ մնում է միայն որոշակի համբերությամբ զինվել, եւ երբ Եվրասիական միության լիարժեք անդամ դառնանք, արդեն սկսենք այդպիսի դիվանագետներին ցույց տալ ՙԶվարթնոց՚ օդանավակայանի մուտքի դուռը: Ավելի շատ մեզ զարմացնում է ԱԺ ՙհրաշալի քառյակի՚ եւ ընդհանրապես ընդդիմության քար լռությունը:
Այդ դուք չէիք, որ խորհրդարանում ձեզ պատեպատ էիք զարկում, երբ ընդունվում էր որոշում` Որոտանի մասնավորեցման մասին, դուք չէիք դա որակում հանցագործություն: Զարմանալի է, այդ դեպքում` հիմա ինչու չեք դատապարտում Հեֆերնին այդ ՙհանցագործությունը՚ խրախուսելու համար: Թե, եթե դա հնչում է ՀՀԿ-ականների շուրթերից` հանցագործություն է, իսկ հենց նույն բանն ասում է Հեֆերնը, դա դադարում է հանցագործություն լինելուց: Մեզ հաճելիորեն զարմացրեց ամենաարմատական ընդդիմադիրներից մեկը` ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՙԱռաջիկա նախագահական ընտրությունները 2018-ին, հասարակական լայն զանգվածներին ճիշտ կազմակերպելու, իրական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու եւ ճիշտ լիդերի ընտրությամբ հնարավոր է մարդկանց փողոց հանել եւ խնդիր լուծել՚: Հաճելի է, որ մարդը վերջապես պարզ ձեւով խոստովանում է իրողությունը` տարատեսակ հեղափոխություններ-մեղափոխությունները, արտահերթ նախագահական ընտրությունները, իշխանափոխությունները եւ այլն, սոսկ պատրանք են, ու միակ խելամիտ զբաղմունքը 2018-ին ընտրություներին պատրաստվելն է: Հիմա պատկերացնո±ւմ եք, թե ինչպես են Արամ Զավենիչին այդ ճշմարտության համար հոշոտելու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցները: Վանգա պետք չէ լինել կանխատեսելու համար, որ նրան անպայման պիտակելու են ՙԲաղրամյան 26-ի կամակատար՚:
Բոլորիս հայտնի է այս թեւավոր խոսքը. ՙՆայում է, ինչպես թուրքը խոզի մսին՚: Սակայն ամենազարմանալին այն է, որ այդ թեւավոր խոսքը կարող է հնանալ, քանզի ՈՒԿՐԱԻՆԱՆ հաստատ թունդ հակակրանքով լցվեց խոզի մսի հանդեպ: Այդ երկրի գլխավոր սանիտարական բժիշկը խոզի ժանտախտի պատրվակով արգելել է խոզի մսի եւ դրանից պատրաստված մթերքի ներմուծումը Ռուսաստանից: Դե ինչ, այնքան են սիրել մազութային սուլթանատի թուրքերին, որ նրանցից ընդօրինակել են վերաբերմունքը խոզի մսի հանդեպ: Ուստի կարող է ապշեցուցիչ տրանսֆորմացիա տեղի ունենալ` եթե մինչ այժմ համարվում էր, որ ուկրաինացին առանց խոզի ճարպի ապրել չի կարող, ապա հիմա կարող է մի նոր թեւավոր խոսք գոյանալ. ՙՆայում է, ինչպես ուկրաինացին խոզի մսին՚:
Այն, որ, խոշոր հաշվով, որեւէ չարագործություն անպատիժ չի մնում եւ բումերանգի պես վերադառնում է չարագործին, հայտնի իրողություն է: Ֆրանսիացիներին միասեռական ՙամուսնությունների՚ օրինականացումը պարտադրած ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ հիմա զարմանալիորեն դարձել է անձնական կյանքում առաջացած պրոբլեմների տեր: Եթե ֆրանսիական ամբողջ մամուլը գրում էր, որ Օլանդն իր 60-ամյակին` օգոստոսի 12-ին, պսակվելու է իր ընկերուհու` Ժյուլի Գայեյի հետ, ապա այժմ նա հերքել է այդ լուրը. ՙԴա իմ տարեդարձն է լինելու եւ ոչինչ ավելի: Դուք կարող եք ինձ նվերներ նվիրել: Սակայն պետք չէ նվեր բերել այլ առիթով՚: Տեսնես ի±նչ սեւ կատու է անցել նրանց միջեւ: Թե միլիոնավոր ավանդապահ ֆրանսիացիների անեծքը տեղ է հասել...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

