ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ


Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով երկար տարիներ եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած հայ-վրացական միջադեպին եւ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր սպասավորների վրա հարձակմանը` նշեց.
-Իհարկե, ցավում եմ այդ միջադեպի համար: Իմ ունեցած տեղեկություններով` միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, այն վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ: Անկախ նրանից` եղել է կենցաղային վեճ, թե` ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ խնդիր ունենք` կրոնական եւ ազգային հանդուրժողականության, որի ուղղությամբ արդեն համապատասխան հայտարարություններ արվել են մեր եկեղեցու Վրաստանի թեմի եւ նաեւ Վրաց Պատրիարքարանի կողմից: Կարծում եմ, որ այստեղ միջեկեղեցական, մեր եւ վրաց ժողովրդի ոչ միայն պետական, այլեւ ժողովրդական դիվանագիտության տեսանկյունից հարաբերությունների ջերմացման, ակտիվացման գործիքներ պետք է աշխատեցնենք, որպեսզի  կարողանանք իրավիճակը բարելավել: Չէ± որ Վրաստանը մեր ռազմավարական ճանապարհն է, այսինքն` մեզ համար արտաքին քաղաքական կարեւոր գործընկեր: Եվ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր եւ ավելի խորանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում