ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԵԼ
ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության ղեկավար ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ կարծում է, որ Արեւմուտքը փորձում է քայքայել մեր ազգային ավանդույթները, հայ ընտանիքը: ՙԻրավունքը՚ քաղաքական գործչից հետաքրքրվեց` ինչպես կարելի է պայքարել Արեւմուտքից թափանցող աղանդավորական կառույցների ու համասեռամոլների դեմ, որոնք Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում: ՙՆախ` այդ այլասերման մասին օրենքը` այդ գենդեր կոչվածը, այդ Կոնչիտայից մնացածը, պետք է հետ կանչել՚,- ասաց Գիմիշյանը: Երկրորդ` ըստ Գիմիշյանի,պետք է ընդունել օրենքներ, որոնք կարգելեն համասեռամոլության ու աղանդավորության տարածումը: Նրա խոսքով` պետք է պահենք մեր բարոյական կերպարը, ոչ թե անասնանանք. ՙԿերած-խմած անասունն ինձ համար մնում է անասուն` հագած-կապած, Եվրոպայից բերած կոնֆետով, կորժիկով կամ պերաշկիով սնված՚:
Բայց ինչպես կարող է Հայաստանը այդ արատավոր երեւույթների դեմ օրենքներ ընդունել, եթե շատ դեպքերում որոշիչ է դառնում Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը: ՙԴրա համար եմ ասում, որ պետք է ունենանք հայկական սահմանադրություն, որպեսզի Վենետիկյան հանձնաժողովին ասենք` հանգիստ նստիր քո տեղը՚,- ասաց Գիմիշյանը` հավելելով, որ այն այլանդակությունները, որոնք կատարվում են Հայաստանում, տեղի է ունենում Եվրախորհրդի ճնշմամբ ու պնդմամբ: