ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է, ԻՍԿ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է,
ԻՍԿ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՐԶԱՊԵՍ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՆԵՐՆ ԵՆ


Օրերս տեղի է ունեցել ՙՕրինաց երկիր՚ կուսակցության քաղաքական խորհրդի նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Նիստում որոշվել է ԱԺ-ում ձեւավորել մշտական համագործակցության ձեւաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների բարձրացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ: Այս առումով ՕԵԿ-ը դիմել է ԱԺ խմբակցություններին` էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման հարցով աշխատանքային խումբ ձեւավորելու համար: Թե արդյոք վերոնշյալ աշխատանքային խմբի ձեւավորմանը կմասնակցի ԱԺ քաղաքական մեծամասնությունը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.
-Աշխատանքային խումբը ստեղծվում է ԱԺ հանձնաժողովների միջոցով, այսինքն` համապատասխան հանձնաժողովներում քննարկման արդյունքում է որոշվում: Խմբակցությունները չեն որոշում ստեղծե±ն աշխատանքային խումբ կամ` ոչ:
- Այնուամենայնիվ, նպատակահարմար գտնո±ւմ եք այդպիսի աշխատանքային խմբի ստեղծումը:
- Չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը:
- Մեկ հարցի եւս անդրադառնանք, պարոն Բաղդասարյան. լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ նրան ՀՀԿ-ականներն առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ մինչեւ սեպտեմբեր հրաժարվել պատգամավորական մանդատից: Ինչ կասեք այս մասին:
- Ծիծաղելի է, նման երեւույթ չկա: Շուշան Պետրոսյանն օրինակելի պատգամավոր է, շատ հայրենասեր մարդ, իսկ այդ խոսակցությունները պարզապես ինչ-որ մարդկանց պրովոկացիաներն են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում