ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՌԱՎ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Արխիվ 12-16ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՌԱՎ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայի իշխանությունները, որոնք հատկապես աչքի են ընկնում իրենց աղանդավորական պաշտոնյաներով, վերջնականապես սպանեցին դեմոկրատիա ասվածը` սեփական երկրում: Արի ու տես, որ Գերագույն Ռադայի որոշմամբ` արգելվել է Ուկրաինայում Կոմունիստական կուսակցության գործունեությունը:
Թե էլ ուր մնաց ամերիկյան ու եվրոպական կառույցների լոզունգ դարձած դեմոկրատիան, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ. ՙԽիստ վշտացած է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, եւ գտնում եմ, որ իրեն դեմոկրատական երկիր հայտարարարած տարածքում նման վերաբերմունքը դատապարտելի է: Միաժամանակ զարմանալի է եւ միգուցե նաեւ օրինաչափ` ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վերաբերմունքը այդ հարցին՚:
Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տ.Սարգսյանը, Առաջադիմական կուսակցությունը Կոմունիստական կուսակցության հետ համատեղ այսօր կընդունի հայտարարություն` Ուկրաինայի դեպքերի եւ այդ երկրում Կոմկուսին դուրս թողնելու վերաբերյալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

