ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը ԿՐԿՆԱԿԻ ՄԵՐԺՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Երեկ կառավարության նիստի ժամանակ քննարկվեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՙՊետական օժանդակության ուսումնական վարկերի մասին՚ եւ եւս երեք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Ինչ վերաբերում է այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հեղինակներն առաջարկում էին Հայաստանում ներդնել ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կվայելեր ուսանողների պահանջարկը, ըստ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ. ՙՆման օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, խնդիրը այլեւս կարգավորվում է ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացվող ուսանողական վարկերի նոր ծրագրերի միջոցով՚:
Նույն բախտին արժանացավ նաեւ ՙԿուսակցությունների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու ՕԵԿ-ական մյուս օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր վերացնել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, քանի որ դրա արժեքը բարձր է: Սակայն կառավարությունը սա էլ մերժեց` վստահեցնելով, որ այն կնվազեցնի կուսակցությունների գործունեության թափանցիկությունը:
Այնպես որ, վերոնշյալ օրենքների նախագծերը եւ կառավարության մերժողական եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով եւ, այդտեղ էլ կսկսվեն ընդդիմադիր ՕԵԿ-ի աղաղակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

