ՇԱԿԱԼՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՇԱԿԱԼՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ


Ադրբեջանական դիվերսանտների թեման շարունակում է մնալ ինչպես լուրջ քննարկումների, այնպես էլ քստմնելի շահարկումների առարկա: Սեփական թախտից եւ համակարգչից այն կողմ չշարժվող տնայնաբույծ ՙռազմական փորձագետները՚ շարունակում են անիմաստ, սադրիչ, երբեմն լրիվ մարազմատիկ տեքստեր կազմել` պղտորելով քաղաքացիների ուղեղները եւ սերմանելով վախ ու անվստահություն: Այդ պայմաններում միանգամայն տեղին էր պաշտպանության նախարարի կողմից հարցին հստակ եւ սպառիչ անդրադառնալը:

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՐԿԻՆ
ԱՆՍՔՈՂ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ Է

Ըստ պաշտպանության նախարարի` վերջին տարիներին զինված ուժերում շփման գծի բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել, ոչ միայն անձնակազմն է համապատասխանաբար պատրաստվել, այլեւ զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին նկատել եւ կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը:
ՙՈրպեսզի այսպես` համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետեւ դրանք բավականին թանկ միջոցներ են, եւ այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես եւ լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք՚, - նշեց նա:
Բնականաբար, դա համակարգային, ինչ-որ տեղ ռազմավարական մոտեցում է, քանզի ադրբեջանական դիվերսիաները վաղուց արդեն ծառայում են որպես ՙարտաքին Եվրամայդան՚, այսինքն` դրանց միջոցով անգլո-ամերիկյան ուժերը (իսկ Ադրբեջանը ՙԲրիթիշ Պետրոլիումին՚ կից քվազիպետություն է) փորձում են հարուցել ներքին ապակայունացում մեր երկրում կամ առնվազն խտացնել մթնոլորտի ՙգաղջությունը՚: Ու քանի որ դիվերսիաներն իրենց նպատակին չեն հասնում, դիվերսիոն խմբերը վնասազերծվում եւ ոչնչացվում են, ճիշտ է, երբեմն նաեւ մեր կողմից ցավալի կորուստներով, ուստի արեւմտյան տիկնիկավարներն անցան նույնիսկ այնպիսի ծայրահեղ միջոցների, ինչպիսին է դավաճանության անսքող քարոզչությունը:
Կրկին ասպարեզ նետվեց տխրահռչակ Վանյանը, որն այս անգամ գերազանցեց ինքն իրեն, հանդես գալով բացառապես ադրբեջանական դիրքերից. ՙՀայաստանի եւ չճանաչված ԼՂՀ-ի տեղեկատվական դաշտը, այդ թվում` պաշտոնական անձանց հայտարարությունները, պուտինյան գործակալների գործողության գոտի է: Այստեղ չկա քաղաքականություն, ու չկան շահեր: Գերիների հետ կապված իրավիճակը փակուղային է: Այս դեպքում ես քաղաքացիական մակարդակով իրավապաշտպանության կամ օբյեկտիվ քննության որեւէ հնարավորություն չեմ տեսնում:
Ներողություն եմ խնդրում Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի հարազատներից եւ մտերիմներից` նման կտրուկ եւ անհուսադրող հայտարարության համար: Հուսով եմ` ամեն ինչ կորած չէ, ու Ադրբեջանի նախագահի կողմից գործադրվող ճնշումը կկարողանա դեր խաղալ գերիների ճակատագրում՚: Եվ, ի դեպ, սույն արգահատելի դավաճանը ոչ միայն ներողություն է խնդրում թուրքից, այլեւ ցավակցում սատկացրած դիվերսանտների ընտանիքներին եւ հարազատներին: Անշուշտ, դա իրավիճակը լարելու ակնհայտ սադրիչ միջոց է, եւ դրա նպատակն ակնհայտ է` բորբոքել եւ վերին աստիճանի հասցնել հայերի վրդովմունքը ու հասնել այն իրավիճակին, որ տեղի ունենան կոպիտ միջադեպեր: Կարելի է չկասկածել, որ այդ զազրելի գրանտածիծ դավաճանին  ՙմարդամեջ՚ երեւալու ընթացքում մշտապես ուղեկցելու են բազում արեւմտյան վարձկաններ, որոնք էլ պետք է ապահովեն հնարավոր միջադեպի կամ միջադեպերի մասշտաբայնությունը: Հիշենք Շակալ Եգորի` Իգոր Մուրադյանի ՙսեւ ցուցակները՚, գումարած նաեւ նրա պնդումները, որ Եվրասիական միության կողմնակիցների հետ արդեն  ֆիզիկական հաշվեհարդարների շարք կլինի: Տվյալ դեպքում, Վանյանը կատարելու է ընդամենը խայծի գործառույթ` հրապարակային վայրերում ընդհարումներ հրահրելու համար, իսկ թե ինչ շարունակություն կունենան այդ ընդհարումները` ամերիկյան քաղտեխնոլոգները վաղուց են նկարագրել դիպուկահարների կամ պայթուցիկներով զինված պրոֆեսիոնալ սադրիչների կիրառման տեխնոլոգիաները:
Ի դեպ, այդ նույն Շակալ Եգորը այժմ այնպիսի արագությամբ է արտադրում տարբեր հրահրիչ քարոզչական նյութեր, որ համացանցը մշտապես լեցուն է դրանցով: Նրա վերջին ՙգլուխգործոցը՚ վերաբերում էր Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած առավել քան զազրելի միջադեպին: Ե°վ հայ, ե°ւ վրաց իշխանությունների ներկայացուցիչները ջանքեր են գործադրում` մեղմելու միջադեպի հետեւանքները, թույլ չտալու կրքերի բորբոքում, իսկ ոմանք վարվում են տրամագծորեն հակառակ: Այսպես, սույն գործակալ Իգոր Մուրադյանը իր շակալությունը կառուցում է այսպես. ՙՎրաց ուղղափառ եկեղեցին, որը վրաց քաղաքական գործիչների ու փորձագետների խոստովանությամբ վերածվել է շովինիստական, ծայրահեղ ռեակցիոն կազմակերպության, այլ բան չի գտնում, քան հարձակումներն ու թշնամանքի կուլտիվացիան` հայերի ու Հայ առաքելական եկեղեցու հանդեպ: Այդ ամենը տեղի է ունենում ոչ միայն բնակչության մշակութային ցածր մակարդակից, այլ, նախեւառաջ, վրաց եկեղեցու կոնկրետ քաղաքականությունից՚: Լավ, գլուխը քարը, թեեւ ոչ մի վրաց հոգեւորական միջադեպին չի երեւացել, բայց կարելի է ենթադրել, որ վրացի տերտերներ էլ խառը կլինեն այդ պատմությանը, բայց շակալական մուտիլովկան կարողացավ այդտեղ էլ ՙռուսական հետք՚ մոգոնել. ՙՎրացիները համարում են, որ հայերն ավելի հարմար օբյեկտ են հարձակումների համար: Ընդ որում, բավական ակտիվ տարածվում է, որ այդ գործողություններում Վրաց ուղղափառ եկեղեցուն աջակցում է Ռուս ուղղափառ եկեղեցին: Նկատի առնելով, որ Ռուս ուղղափառ եկեղեցին գլխավորապես կազմված է կամ շովինիստներից ու ինքնակոչներից, կամ ՖՍԲ-ի կրեատուրայից, հասկանալի է դառնում, թե ում ձեռքն է այս ամենում:
Վրաց քաղաքական գործիչները մտահոգ արձանագրում են, որ Վրաց ուղղափառ եկեղեցին լի է կասկածելի անձանցով, որոնք որեւէ կապ չունեն կրոնական պաշտամունքի հետ եւ ռուսական ագենտուրայի ցանցի մի մասն են՚: Մինչդեռ տարրական քաղաքական եւ աշխարհաքաղաքական տրամաբանությունը հուշում է` այն պահին, երբ Ուկրաինայի հետ կապված խնդիրները հասել են ծայրահեղ լարվածության, ռուսներին ամենաքիչն է պետք նոր ճակատի գոյացումը Հարավային Կովկասում: ԱՄՆ-ի կողմից հրահրվող եւ խրախուսվող ադրբեջանական սադրանքներն են արդեն գլխացավանքի առարկա, էլ ուր մնաց հայ-վրացական լարվածության հրահրմանը հասցնելուն: Իսկ անգլո-ամերիկյան կենտրոնների համար հայ-վրացական հակամարտության ստեղծումը արդեն իսկական նվեր կլիներ...

ՙՔԱՌՅԱԿԱՅԻՆ՚ ԿՐՔԵՐ

Ալիքները շարունակվում են եւ ԼՏՊ-ի նետած քարից: Լեւոն Ակոպիչը գիտեր, թե հատկապես որ ուղղությամբ մուտիլովկաներ աներ` փորձեր ամեն կերպ ԲՀԿ-ին ներքաշել արմատական ընդդիմադիր գործունեության մեջ, միաժամանակ էլ, փորձելով վախեցնել ԲՀԿ-ականներին, իբր իշխանությունը պատրաստվում է լուրջ ճնշումներ գործադրել նրանց դեմ: Բնական են դրա` ինչպես տիրաժավորումը 5-րդ եւ 6-րդ շարասյուների կողմից, այնպես էլ հակադարձումները Սերժ Սարգսյանի թիմի կողմից: Մասնավորապես ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո հարցին անդրադարձավ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՙԱփսոսում եմ, որ այդ հռետորի հայտարարությունները փորձում եք հալած յուղի տեղ ընդունել, որովհետեւ այդ հայտարարությունը եւ նրա ՙՀրատապ հարցազրույցի՚ նպատակը բոլորին պարզ է: Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա միգուցե ճնշումներ եղել են շատ վաղ անցյալում, ինքը կարող է ավելի լավ իմանալ, միգուցե իր կառավարման շրջանում եղե±լ են, բայց մենք հասնում ենք նրան, որ Հայաստանը լինի ավելի ժողովրդավարական, ավելի բազմակարծիք, ավելի հանդուրժող, քան այսօր է եւ երեկ էր: Եվ, բնականաբար, ճնշումների մասին խոսելն ընդամենը ՙԿիկոսի՚ մահի ժանրից է՚,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը:  
Բայց շարունակվում է նաեւ ՙմաքուր արեւմտամետների՚ կողմից հարձակումը` ինչպես ՙքառյակի՚, այնպես էլ ընդդիմադիր խոպան ոտք դրած ՕԵԿ-ի դեմ: Այսպես, ՀԱԿ դաշինքի նախկին ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը այսպես անդրադարձավ ԼՏՊ-ին. ՙԿյանքը ցույց տվեց, որ ինչքան նա փորձում է խորացնել համագործակցությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ, այնքան նա մենակ է մնում, այնքան հասարակությունը սկսում է հրաժարվել նրանից՚: Ամփոփելով նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքի շարժումը, Գիմիշյանը կարճ ներկայացրեց. ՙՏասը զոհ, յոթ մանդատ՚: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա ՙԱյն, ինչ արեց ՕԵԿ-ը, ես ուղղակի դավաճանություն կարող եմ համարել` ե°ւ ժողովրդին, ե°ւ երկրին: ՕԵԿ-ը ուղղակի խաբեց ժողովրդին: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա, որ երկրորդ անգամ ՕԵԿ-ը խաբի իրեն՚:
Ի դեպ, թունդ արեւմտամետ եւ հակառուսական քարոզչական վնգստոցներին լրատվական դաշտում եւ ՙՖեյսբուքում՚ հավելվել են նաեւ նոր հետաքրքրաշարժ դրվագներ: Եթե ընդամենը 1-2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ արեւմտամետ լինելով հանդերձ` առանձնապես նրբանկատ չէր աղանդավորների նկատմամբ, ապա այժմ հանկարծ Նիկոլի թերթում հայտնվում է նյութ` ի պաշտպանություն Եհովայի վկաների: Բանն այն է, որ մեր ոստիկանությունը վերջապես սկսեց գոնե այդ աղանդի փողոցային քարոզիչներին բերման ենթարկել: Ճիշտ է, բերման ենթարկելուց հետո ոստիկանները գալիս են սխալ եզրակացության, որ եհովականների գործողություններում հոգեորսության հանցակազմ չկա ու նրանց բաց են թողնում, բայց արի ու տես, թե վերը հիշատակված ԶԼՄ-ն ինչպես է դատապարտում ոստիկանների այդ կիսաքայլերը:
Դժվար չէ կանխատեսել, որ շատ շուտով ՙնարնջագույն՚ դաշտի բոլոր ԶԼՄ-ներին կստիպեն պաշտպանել արդեն ոչ միայն աղանդավորներին, այլեւ համասեռամոլներին եւ վերջինիս լոբբիստներին: Դե, պարզ է, շուտով սկսվում են մեր դեմ այդ լոբբիստների հարուցած սերիական դատերը, այդ դատերի ընթացքում բուն հանրությունը սույն կատեգորիային կարող է վերաբերվել բացասաբար կամ հույժ բացասաբար, ուստի արեւմտյան տիկնիկավարներին ու, մասնավորապես, ԱՄՆ դեսպանատանը նստած ՙօպերատորներին՚ այլ բան չի մնում, քան իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր լրատվական-քարոզչական ռեսուրսները ուղղել դեպի գոմիկապաշտպանների պաշտպանությունը: Անշուշտ, այդ օղակներում աշխատող մարդիկ որոշակի վախեր ունեն, որ լրիվ կվարկաբեկվեն հարեւանության, բարեկամության, ընկերության շրջապատում, բայց երեւի թե կանաչ թղթադրամներից զրկվելու վախը այդ մի վախից ավելի զորավոր կլինի, թեեւ կլինեն նաեւ բացառություններ, որոնք կհարուցեն ներքին կոնֆլիկտներ` հենց ՙնարնջագույն՚ քարոզչամեքենայի ներսում:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում